Ադրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան
Ադրբեջանը պահանջել է ձերբակալել նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին Արցախից բնակչության դուրսբերման անվտանգ կազմակերպման դիմաց։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նշենք, որ Կամո Վարդանյանը 2024 թվականի օգոստոսին նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։
