Այսօր այն օրն է, երբ Նեռը պետք է նահանջի՝ գիտակցելով, որ իրեն չի հաջողվել ստրկացնել հայ մարդուն

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․

«Արդ, եկավ այն ճակատագրական օրը, երբ Նեռը որոշեց գրոհել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Որպես փոքրոգի և նենգ բանսարկու, նա փորձելու է դա անել այլոց ձեռքով, թաքնվելով նրանց թիկունքում, նրանց իսկ ձեռքերով շագանակներ հանել մեր երկիրը ճարակող կրակի միջից, և դրանք որպես հավատարմության նշան, մատուցել հետո իր օտարերկրյա տերերին:

Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն, նրա անկախությունը, նրա իրավունքը՝ իր խնդիրները լուծել իր ներսում: Որպես հավատացյալ մարդիկ, մենք գիտակցել ենք, որ որևէ մեկս սուրբ չէ, բայց յուրաքանչյուրս ունենք ապաշխարհելու, մեր մեղքերից մաքրվելու, և դրանով մեր կատարյալ Աստծուն մոտենալու բնական և անօտարելի իրավունք: Մեր այդ իրավունքը մենք պաշտպանելու ենք այսօր և առհավետ, քանզի այլապես մենք կդադարենք քրիստոնյա լինելուց, ու կընղմվենք բռնատիրության խավարի մեջ, երբ մի ինքնահռչակ կուռք փորձում է ստրկացնել և կառավարել մեր հոգիները:

Այսօր այն օրն է, երբ Նեռը պետք է նահանջի, վերջնականապես գիտակցելով, որ իրեն չի հաջողվել ստրկացնել հայ մարդուն և շղթայել նրա հոգին: Դրանում յուրաքանչյուրս անելիք ունենք՝ մեր զուսպ, բայց վճռական ներկայությամբ պաշտպանելով մեր սրբությունները, մեր միասնությամբ վանելով նրանց նկատմամբ ոտնձգողներին, և մեր հավատով և բարեպաշտությամբ կանխելով ցանկացած երկպառակություն: Իրենց կարևոր անելիքն ունեն նաև մեր Եկեղեցու հայրերը՝ ինքնամաքրման ճանապարհով զորացնելով մեր հոգու տունը, և փորձության մեջից դուրս բերելով այն առավել ուժեղ և կենսունակ:

Կհանդիպենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Աստված զորավիգ իր սուրբ Եկեղեցուն, և նրա բոլոր հավատավոր զավակներին»:

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը Իշխանությունների սադրանքը ձախողվեց. Լևոն Քոչարյան Եկեղեցին չի պառակտվի, դա բացառված է. քաղաքագետ Մենք Էջմիածնում ստիպված ենք պաշտպանել Վեհափառին ու եկեղեցին. Իշխան Սաղաթելյան ԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, եվրոպական միջամտության անկեղծ խոստովանություն էր․ Լավրով Հոգևոր ասպարեզում առկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով և ոչ առանձին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով․ Գարեգին Երկրորդ Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Մայր Աթոռը հայի սիրտն է, հայի հոգին, հայի հավերժության ճանապարհը. Աշոտյան ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչներին է ներկայացվել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտի աշխատանքները Ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի այս հայտարարությունը, ի՞նչ են դրա փոխարեն պահանջելու Ռուսաստանն ու Ադրբեջանը. Աբրահամյան Ուկրաինան կանհետանա քարտեզից, եթե շարունակի պատերшզմել. Բելառուսի նախագահ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի մի քանի շրջաններում Իրենց իսկ հրավիրած «հավաքին» հինգ րոպեով ներկայացած և թիկնազորով դրանից փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am