Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ քրեական գործի որոշ մանրամասներին մեր հանրությունը ծանոթ է: Յուրաքանչյուր ոք, ում այդ ամենը կարող է հետաքրքիր լինել, արդեն իսկ գիտի, որ Դավիթ Համբարձումյանին դատապարտել են 4 անձի հակասական, որոշ դեպքերում՝ զավեշտալի ցուցմունքների հիման վրա, ընդ որում՝ բոլորը դատարանում փոխել են ցուցմունքները, ոմանք նաև՝ նախաքննության փուլում: Սրան պետք է այս պահին ավելացնել, որ դեպքին ականատես 5 ոստիկանները, որոնցից մեկը ներկայումս՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալներից մեկն է, որևէ ապօրինի արարք Դավիթ Համբարձումյանի վարքագծում դեպքի օրը չեն նկատել: Փաստորեն մեր դատարանի համար, ինչպես գողական աշխարհի ներկայացուցիչների համար՝ ՙմիլիցու խոսքը ասնավանի չի՚ բանտային սկզբունքը ևս ուժի մեջ է:

Բոլորը նաև քաջատեղյակ են, որ Դավիթ Համբարձումյանին դիտմամբ դատապարտել են 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, որպեսզի նրա վրա չտարածվի 2018թ. Համաներման ակտը /մինչև 6 տարի ժամկետով դատապարտվելու դեպքում նա ենթակա էր պատժից ազատման/:

Այն որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում ցանկացած ողջամիտ մարդու մոտ չի կարող որևէ կասկած առաջացնել:

Եվ այս ամենի համատեքստում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում, կապված նրա կալանքի հետ:

Հիշեցնեմ, որ Դավիթի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է 2025 թվականի հոկտեմբերի 23-ին հրապարակված դատավճռով: Այսինքն՝ կալանքը կիրառվել է ոչ թե առանձին որոշմամբ, այլ ներառվել է դատավճռի եզրափակիչ մասում: Ինչպես քաջ հայտնի է, դատավճիռը ուժի մեջ է մտնում այն կողմերին տրամադրելու պահից մեկամսյա ժամկետում, սակայն դա չի վերաբերում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցին՝ այդ դրույթը ուժի մեջ է մտնում դատավճռի հրապարակման պահից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 349 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետին համահունչ, պետք է հստակ հասկանալ, որ կալանքի վերաբերյալ որոշումը, որը տվյալ դեպքում ներառվել է դատավճռի մեջ, ենթակա է բողոքարկման ինչպես առանձին ակտի տեսքով կայացված նմանատիպ որոշումը:

Դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 24-ին իմ կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին բողոքարկվել է Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշումը:

Ըստ օրենքի՝ առաջին ատյանի դատարանը 5-օրյա ժամկետում կալանավորման նյութերը պետք է ուղարկեր վերաքննիչ դատարան, վերջինս էլ 10-օրյա ժամկետում պետք է որոշում կայացներ:

Կամ էլ, եթե վերաքննիչ դատարանը գտներ, որ վերը նշված դատողությունը սխալ է և կալանքը այս դեպքում առանձին չի կարող բողոքարկվել, այլ պետք է բողոքարկվի ամբողջ դատավճռի հետ միասին, ապա պետք է 5-օրյա ժամկետում կայացներ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում:

Ինչպես արդեն պարզ է, ոչ մեկը, ոչ մյուսը տեղի չեն ունեցել՝ առհասարակ ոչինչ չի կատարվել:

Իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը 54 օրվա ընթացքում չի քննարկվել և առանց քննության ևս չի թողնվել: Այսինքն՝ Դավիթ Համբարձումյանը զրկվել է իրեն կալանավորելու մասին որոշումը վերադաս դատական ատյանին բողոքարկելու և այդ բողոքը քննարկված լինելու հիմնարար իրավունքից:

Հ.Գ. Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է իմ կողմից 03.12. 2025թ., սակայն արդեն 14-րդ օրն է, որևէ տեղեկություն դատական իշխանության տեղեկատվական կայքում՝ www.datalex.am, այդ մասին առկա չէ, մինչդեռ ըստ օրենքի՝ արդեն առնվազն 8-9 օր քրեական գործը պետք է լիներ վերաքննիչ դատարանում և առաջնահերթության կարգով պետք է քննարկվեր խափանման միջոցի հարցը»:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am