Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ սույն թվականի դեկտեմբերի 22-ից 23-ը Բաքվում տեղի է ունենալու «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային 2-րդ ֆորումը»։ Ֆորումին կմասնակցի Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը։ Նշվում է, որ կկայանա նաև Բաքվի միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ և կստորագրվեն նոր համաձայնագրեր բազմաթիվ ոլորտներում՝ առևտրի և էներգետիկայի ոլորտից մինչև կրթության ու զբոսաշրջության ոլորտ։
Ըստ Բոլաթի՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են տնտեսական տվյալներով պսակել «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը։ Խոսելով երկկողմ առևտրի ծավալի մասին՝ նա նշել է, որ այն հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի։ Բոլաթը նաև հայտնել է, որ փոխադարձ ներդրումների ծավալը հասել է 38 մլրդ դոլարի։ Մասնավորապես Թուրքիայի ներդրումները Ադրբեջանում կազմում են 17 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանի ներդրումները Թուրքիայում հասնում են 21 մլրդ դոլարի։
Ավելին՝ սկզբնաղբյուրում ermenihaber.am
