Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է պաշտոնից։ Շիրակի մարզպետ կնշանակվի Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է և առաջիններից, ով դուրս է եկել Մանվել Գրիգորյանի դեմ սկսված արշավին։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Առուշանյանին պաշտոնից ազատելու պատճառը եղել է դեկտեմբերի 7-ին Գյումրիում Փաշինյանի մասնակցությամբ «պատարագի» ձախողումը։
Մեր աղբյուրի խոսքով` Դավիթ Առուշանյանին և ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Նոր Հայաստան` նոր Հայրապետ» շարժման անդամ Կարեն Պոտրոսյանին էին հանձանարարվել «պատարագի» կազմակերպչական հարցերը։
Նշենք, որ առավոտից մամուլում տարածվեց տեղեկություն, որ Շիրակի մարզպետն ազատվել է աշխատանքից։
Նշենք, որ Oragir.News-ին Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանի հետ, բայց նա մեր զանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը անցած տարի դեկտեմբերի 19-ին էր նշանակվել Շիրակի մարզպետի պաշտոնում։
