Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք...

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները լսելով՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե նա քաղաքական առումով «խակ» է։ Այդ կերպարն  ինքն է ակտիվորեն վերարտադրում հանրային խոսքում՝ «վա՜յ խեղճ Նիկոլ, անփորձ է, կրթություն չունի, դեղին մամուլի լրագրող է» տրամաբանությամբ։ Սակայն քիչ ավելի ուշադիր դիտարկումը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե անձի իմացական մակարդակն է, այլ այն քաղաքական դերակատարումը, որը նա իրականացնում է գործող համակարգում։

Այդ իմաստով ավելի կարևոր է ոչ թե հարցնել, թե ինչ գիտի կամ ինչ չգիտի Փաշինյանը, այլ հասկանալ՝ ինչպիսի քաղաքական արդյունք է սպասարկում նրա կիրառած լեզուն և մեթոդաբանությունը։
Վարչապետի քաղաքական խոսքում հաճախ է հայտնվում «ռուսի գործակալ», «օտար ազդեցության գործիք» ձևակերպումը։ Այդ պիտակը, որպես կանոն, ուղեկցվում է ձերբակալություններով, քրեական գործերով և ընտրական գործընթացից դուրս մղելու փորձերով։ Սակայն հարցը այստեղ կոնկրետ անձինք չեն, այլ մեթոդը, որը վտանգավոր է ցանկացած պետության  համար։

«Ագենտ» լինելը իրավական հասկացություն է։ Այն քաղաքական բնորոշում չէ։ Վարչապետի քաղաքական հայտարարությունում հնչեցված որևէ մեղադրանք ինքնին իրավական ուժ չունի։ Քաղաքական գնահատականը չի կարող քրեականացվել։ Քրեական պատասխանատվության ենթակա է միայն ապացուցված լրտեսությունը, ոչ թե աշխարհաքաղաքական դիրքորոշումը կամ իշխանությանը քննադատելը։

«Ագենտների» լեզվով խոսելը իշխանության համար հարմար գործիք է՝ այլախոհությունը վարկաբեկելու և քաղաքական դաշտը նեղացնելու համար։ Սա ուժի նշան չէ։ Սա վստահության պակասի և քաղաքական թուլության ցուցիչ է։ Ժողովրդավարությունը չի պաշտպանվում պիտակներով և ձերբակալություններով։ Այն պաշտպանվում է օրենքով, հավասար խաղի կանոններով և ընտրողների ազատ ընտրությամբ։

Եթե Ռուսաստանի հետ կապ ունենալը որակվում է որպես «ագենտ լինել», ապա անխուսափելի հարց է առաջանում․ ինչո՞ւ նույն չափանիշը չի կիրառվում Եվրոպական միության, արևմտյան հիմնադրամների, միջազգային ծրագրերի կամ արտաքին քաղաքական համաձայնեցումների նկատմամբ։ Եթե արտաքին ազդեցությունը դիտարկվում է որպես սպառնալիք, ապա այն սպառնալիք է անկախ ուղղությունից։ Իսկ եթե վտանգ է համարվում միայն մեկ աշխարհաքաղաքական վեկտորը, ապա գործ ունենք երկակի ստանդարտի հետ։

Փաշինյանը հաճախ խոսում է ինքնիշխանությունից, սակայն ինքնիշխանությունը աշխարհաքաղաքական կողմ ընտրելը չէ։ Ինքնիշխանությունը արևմտամետ լինելը չէ։  Այն չափվում է ազատ և մրցակցային քաղաքական դաշտով, անկախ դատարաններով, ուժային կառույցների քաղաքական չեզոքությամբ և ընտրությունների ազատությամբ։ Եթե այս բաղադրիչները բացակայում են, արտաքին կողմնորոշման մասին հայտարարությունները դառնում են ձևական։
Ընտրություններից առաջ ձերբակալությունները ժողովրդավարության կարմիր գիծ են։ Երբ ընդդիմադիր այլախոհները զրկվում են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ընտրությունը դառնում է ոչ թե քաղաքացիների կամքի արտահայտություն, այլ նախապես մաքրված դաշտ։ 

Այս համատեքստում «ագենտների» լեզուն Փաշինյանի համար ծառայում է որպես ընտրական տեխնոլոգիա։ Հարցը պետք է ձևակերպել ոչ թե պիտակներով, այլ սկզբունքորեն․ եթե օտար ազդեցությունը դատապարտելի է, ապա ինչու է այն դատապարտելի միայն ընտրովի կերպով։ Ռուսի ագենտը գիտի։ Իսկ ռուսի սապոգը չգիտի՞, չէր որ իր հայտարարությունները մեծ մասամբ կառուցված են «ռուսի սապոգի» վրա։ Այլաբանորեն եմ օգտագործում, բայց կարծում եմ՝ պարզ է։ Այս եզրափակիչ պատկերով կարելի է ամփոփել՝ ազդեցությունները շատ ավելի խորն են, քան կարող է ենթադրել Փաշինյանը, իսկ ամենավտանգավորը հաճախ գալիս է ոչ թե տեսանելի «ագենտներից», քաղաքական կողմնորոշում ունեցողներից,  այլ բարեփոխումների ու սկզբունքների իր զրոյական կետից։


Հասմիկ Բաբաջանյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am