Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին
Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը բարդ գործընթաց է լինելու. նախ համակարգը պետք է փուլ առ փուլ վերակառուցվի, և ոչ այն պատճառով, որ բժիշկները վատն են. նրանք դեռ պետք է սովորեն արձագանքել պահանջարկին: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ազգային ժողովն այսօր վերջնական ընթերցմամբ ընդունեց առողջության պարտադիր ապահովագրության մասին օրենքի նախագիծը: Կողմքվեարկեց64, դեմ՝2, ձեռնպահ՝5 պատգամավոր: Այսպիսով, առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը կգործարկվի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն անվճար կլինի մինչև 18 տարեկան և 65 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և սոցիալական ապահովության համակարգում հաշվառված քաղաքացիների համար: Սակայն մի շարք փորձագետներ մտահոգված են, որ բժշկական կենտրոններն ու առողջապահության սկզբնական օղակները պատրաստ չեն քաղաքացիների հոսքին։
Օնիշչենկոն կարծում է, որ հիմնական խնդիրը ոչ միայն ֆինանսների բացակայությունն է, այլև պարտադիր առողջապահական ապահովագրության մոդելի բարդությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
