Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի»

Նիկոլ Փաշինյանը 2018-ին չէր ասում, թե ով է իրեն ֆինանսավորում և ինչ արտաքին ուժեր են իր մեջքին կանգած։ Այն ժամանակ դեռ ժողովուրդը պատրաստ չէր լսելու, որ «ժողովրդական առաջնորդը» իրականում միայնակ չէ իր ճանապարհին, որ նրան ուղղորդողներն ու առաջ մղողները ոչ թե հրապարակում կանգնած մարդիկ էին, այլ քաղաքական տեխնոլոգիաներ, դրսի շահեր ու հաշվարկված աջակցություն։ Եթե իմանար, նրան «օդ կթռցներ»։

Նա ժողովրդական ծովի մեջ մտավ որպես ժողովրդական ալիքները կառավարող հմուտ լողորդ, այնինչ լողալ չգիտեր։ Նրան համապատասխան սարքավորումներով պահում էին ջրի երեսին․ մեդիա փչոց, արտաքին լեգիտիմացում, «ժողովրդի անունից խոսելու» մենաշնորհ։ 2018-ին ասում էր՝ ժողովուրդ, դուք ինձ բերեք իշխանության, ես ձեզ կփրկեմ։ Ժողովրդին թվաց, թե իր ծոցից թռած մեկն է, ոչ թե դրսից փաթեթավորված նախագիծ, և նրան իշխանություն տվեց։
Տվեց ու փոշմանեց։ Տվեց ու ութ տարի «գլուխը ծեծում է», որ չի կարողանում նրանից ազատվել։ Փոշմանեց ոչ միայն նրանից, այլ նաև իրենից՝ իր իսկ ընտրությունից, իր հավատալուց։ Այն ժամանակ Փաշինյանի ընտրվելու գաղտնիքը «ժողովրդի վրա խաղալն էր»։ Ժողովրդական խոսք, ժողովրդական ձև, ժողովրդական դեր։

Հիմա փոխվել են ժամանակները։ Ինքն էլ գիտի, որ իրեն չեն հավատում, որ իրեն տանել չեն կարողանում, ու էլ չի կարող «ժողովրդական խաղ տալով» առաջիկա ընտրություններում վերընտրվել։ Ժողովրդի հետ խաղը ավարտված է, և հիմա խաղադրույքը դրված է ոչ թե ժողովրդի վրա,  այլ ժողովրդի վրայով։

Դրա համար այլ քայլի է դիմում։ Փաշինյանին թվում է, թե իր նորաձև կրթությամբ, վերևից նայող խոսույթով, «ժողովուրդը չի հասկանում» տրամաբանությամբ արդեն փոխել է հասարակությանը, այլ ուղղությամբ է տարել և առանց քաշվելու խոստովանում է, որ ինքը ոչ թե սեփական ուժերով է մտնելու արդեն փոթորկված ծով, այլ արտաքին ազդեցությամբ։ Բաց-բաց ասում է, որ իրեն փող են տալու, ֆինանսավորելու, որպեսզի կարողանա վերընտրվել։ Այսինքն՝ իշխանության լեգիտիմության աղբյուրը այլևս ոչ թե քվեն է, այլ դրամը։

Եվ հետաքրքիրն այն է, որ արտաքին ուժերը այլևս չեն թաքցնում, որ դա նրանց խնդրել է Նիկոլ Փաշինյանը։ Փող տվողն էլ էնտեղից հասկացնում է Հայաստանին՝ տեսե՜ք հա, ես կանգնած եմ Փաշինյանի մեջքին ու ոչ մեկդ չհամարձակվի ձեն-ծպտուն հանել։ Ես ֆինանսավորելու եմ, որպեսզի Հայաստանում արտաքին միջամտություն չլինի։
Սա արտաքին միջամտություն չի՞… Երբ իշխանության վերարտադրությունը կախված է դրսի փողից, դրսի համաձայնությունից ու դրսի «կանաչ լույսից», դա ինչպե՞ս անվանենք, եթե ոչ միջամտություն՝ ոչ միայն ընտրությանը, այլ պետությանը։

Սա ունի մի պարզ բացատրություն։ Փաշինյանին էլ չեն կարող «սաղացնել մեզ վրա»։ Ոչ միայն Փաշինյանը, Եվրոպան էլ տեղյակ է, որ Փաշինյանն այն «հարսնացուն չէ», ում սիրել է փեսան՝ ժողովուրդը։ Սերը վաղուց անցել է, մնացել է միայն պարտադրանքը։ Անգամ հարսանիքն էլ որ լինի, միևնույն է, փեսան նրան թողնելու ու փախչելու է։
Փաշինյանի սիրած այլաբանությամբ եմ միտքս բացատրում, իսկ վերջում ուզում եմ հարցնել՝ դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի»։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am