Կարտաքսեն Բաքու

Թուրքիայի իշխանությունները մտադիր են արտաքսել Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Հաջիբեյլիին բերման են ենթարկել նոյեմբերի 29-ին Ստամբուլում։ Meydan TV-ի տվյալներով՝ բերման ենթարկվելուց հետո նա գտնվում է վարչական հսկողության տակ՝ «ազգային անվտանգությանը սպառնացող օտարերկրացիներ» կատեգորիայով։

Արտաքսման մասին որոշումն ընդունվել է նախքան դատարանի վճռի կայացումը, ինչը, Հաջիբեյլիի խոսքով, վկայում է այն մասին, որ այն «կրում է ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ»։ «Ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ մի պետություն, որին ես համարում եմ իմ երկրորդ հայրենիքը և որին միշտ աջակցել ու պաշտպանել եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում, կարող է՝ խախտելով իրավունքի և արդարության սկզբունքները, ինձ բռնի ուժով ուղարկել Ադրբեջան, որտեղ ինձ ձերբակալություն է սպառնում», – հայտարարել է նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված դիմումում։

Գյուլթեքին Հաջիբեյլին իր հետապնդումը կապում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 87-ամյա նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևի դեմ հարուցված գործի հետ, որի շրջանակներում ավելի վաղ ձերբակալվել է ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլին։ Վերջինս մեղադրվել է իշխանության բռնի զավթմանն ուղղված գործողությունների մեջ։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Հաջիբեյլին ասել է, որ «աբսուրդ» է համարում Ռամիզ Մեհթիևի հետ կապերի մասին մեղադրանքները։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video) Նիկո՛լ, Պապիկյանի «ճարպային շերտը հաստացնելու» փոխարեն մի բան պետք է անեիր․ Ադիբեկյան (video) Նոր վարկային բեռ Շիրակի մարզպետարանը Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին Կարտաքսեն Բաքու Հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել Ներկայացվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը «Ռուբեն Ճիպոտեցին» և «Պետրոս Հեքիաթասացը»․ ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց (video) Մինչեւ վերջ պատասխան են տալու. Ղուկասյան ԵՄ–ին պետք է ամեն գնով Նիկոլի վերարտադրություն. Արմեն Աշոտյան «Ղալա՛թ ես արել Նիկո՛լ, հերի՛ք է շանտաժի ենթարկես մեզ»․ արցախցու կոշտ խոսքը (video) Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Կիպրոսի դեսպանին ՔՊ-ին ձայն չենք տալու․ ինձ էլ կալանավորեն՝ քաղաքը կոլապսի է ենթարկվելու․ Գյումրու համայնքապետի ժ/պ (video) Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին Վրաստանը լուծարում է ԵՄ-ի առաջարկությամբ ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մարսել դեկտեմբերի 7-ին Գյումրիում խայտառակությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը պահանջել է հայցային վաղեմություն կիրառել Վարդան Ղուկասյանը բացահայտում արեց դատարանում (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանը Գեղամ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի գործով նիստին կոնկրետ փաստեր ներկայացրեց դատավորին (video) 2026 թվականին հաղթանակները ավելի շատ կլինեն. Ծառուկյան ընտանիքը շարունակում է տարեվերջյան պարգևտրումները Դերասան Լեւոն Հարությունյանը երաշխավորություն տվեց Վարդան Ղուկասյանի համար (video) ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am