Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանը
ԱԺ նապագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթում անդրադարձավ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին, ով իր բնորոշմամբ՝ «իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել»։
«Օրինակ, քիչ առաջ գրել է, որ տոնածառը զարդարում են թանկ խանութից և մեկնաբանել է. «Լափել-լափել մինչև վերջ, Ալեն»,-ասաց նա՝ օգնականին առաջարկելով գնալ Տարոն Մարգարյանի տուն, ումից պետությունը 2 միլիարդ դրամ է պահանջում։
Այնուհետև Սիմոնյանը սպառնաց ընդդիմադիրներին՝ նշելով. «Ուրեմն ուշադիր, բոլորին է վերաբերվում, էս բացակայող «Հայաստան» դաշինքին, «ՊՈՒ»-ին, էն ավել-պակաս խոսացող ֆեյսբուքյան ակտիվիստներին, դերասաններին, կապիկներին, մենք ընդունել ենք էթիկայի կանոնագիր, բայց հանկարծ չսխալվեք, բոլորդ ձեր պատասխանը օրենքի սահմանում ստանալու եք։ Հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք։ Ես ինձ թույլ եմ տալիս իմ գործընկերների անունից ասեմ, կրկնում եմ, նախընտրական պրոցես է սկսվում, հանկարծ չսխալվեք»։
