2026 թվականին հաղթանակները ավելի շատ կլինեն. Ծառուկյան ընտանիքը շարունակում է տարեվերջյան պարգևտրումները
Ոչ օլիմպիական մարզաձևերի տարեվերջին պարգևատրումների շքերթը շարունակվում է։ Եվս տասը ֆեդերացիաների նախագահներ, մարզիչներ ու մարզիկներ արժանանում են խրախուսանքի՝ տարվա ընթացքում ձեռքբերումների և հայրենիք բերած մեդալների համար։ Տարբեր ֆեդերացիաների հարյուրավոր մարզիկներ հեղինակավոր մրցաշարերին մասնակցելու հնարավորություն են ունեցել Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ։
«Երբ կառույցը ձևավորվում էր, պարոն Ծառուկյանը բարձր գնահատեց, սատար կանգնեց մեր բոլոր ծրագրերին և նախաձեռնություններին, օժանդակեց ու աջակցեց, որպեսզի մեր ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաները կարողանան մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, այդ թվում՝ նաև կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում մի շարք մրցաշարեր, ինչը կնպաստի մարզաձևերի զարգացմանը։
Հովհաննես Ծառուկյանը՝ համահիմնադիրը, որը համակարգում էր այդ ծրագիրը, ասել էր, որ տարեվերջում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, Աշխարհի և Եվրոպայի գավաթի խաղարկություններից բարձր արդյունքներ գրանցած մարզիկները պարտադիր պետք է պարգևատրվեն»,– ասաց ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ Գառնիկ Հայրապետյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում այդ ցուցանիշների համար, որոնք դուք ցուցաբերեցիք այս տարի։ Վստահ եմ, որ 2026 թվականին հաղթանակները ավելի շատ կլինեն՝ հաշվի առնելով այն եռանդը և աշխատանքը, որ մենք ներդրել ենք մեր ընդհանուր գործում»,– ասաց Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիայի համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։
