ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Կրիպտոակտիվների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
Փաթեթով առաջարկվում է վերացնել «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրա կիրառման ընթացքում բացահայտված բովանդակային և տեխնիկական խնդիրները:
Մասնավորապես, առաջարկվում է անցումային ժամանակահատվածում թույլատրել կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների կատարումը՝ պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300000 ՀՀ դրամը և, անկախ գործարքի գումարից, ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի պատշաճ նույնականացում, ինչպես նաև վարում է նշված գործարքների վերաբերյալ պատշաճ հաշվառում: Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը պետք է ունենա իրավասություն՝ իրականացնելու վերահսկողություն հաճախորդների նույնականացման և գործարքների վերաբերյալ գրանցումների պահանջների պահպանման նկատմամբ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ :
