Կամբոջան և Թաիլանդը հայտնել են նոր զոհերի մասին

Թաիլանդի ցամաքային ուժերը հայտնել են, որ Կամբոջայի հետ սահմանային հակամարտության ժամանակ զոհված թաիլանդցի զինծառայողների թիվը ավելացել է երկուսով՝ հասելով 19-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թաիլանդական The Nation թերթը։

«Պաշտպանության նախարարությունը և Թաիլանդի թագավորական բանակը դեկտեմբերի 16-ին հաստատել են, որ երկու թաիլանդցի զինվորներ են զոհվել Սուրինի սահմանին գտնվող 350-րդ բլուրը պաշտպանելիս, այն բանից հետո, երբ կամբոջական զորքերը սաստկացրել են բլրի ուղղությամբ հարձակումները», – նշվում է դեկտեմբերի 16-ի իրադարձությունների ամփոփման մեջ։

Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ Կամբոջան շարունակել է ծանր հրաձգային զենքերով հարձակվել թաիլանդական սահմանային տարածքների վրա դեկտեմբերի 16-ի երեկոյան և 17-ի առավոտյան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թաիլանդցի զորքերը վերահսկողություն են հաստատել Սուրին նահանգում գտնվող հին Տա Կվայ տաճարային համալիրի նկատմամբ՝ կամբոջական ուժերին դուրս մղելով այդ տարածքից։

Կամբոջական Khmer Times թերթի փոխանցմամբ՝ Կամբոջայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քաղաքացիական բնակչության զոհերի թիվը ավելացել է ևս 2-ով՝ հասնելով 17-ի, իսկ վիրավորների թիվը հասել է 77-ի։

Զոհերից բացի, իշխանությունները հայտնել են մի քանի նահանգներում քաղաքացիական անձանց լայնածավալ տեղահանման մասին։ Տարհանված անձանց թիվը հասել է շուրջ 439 հազարի։

Կամբոջայի տեղեկատվության նախարար Նոտ Ֆեակտրան հայտարարել է, որ իր երկիրը կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը պաշտպանել իրեն թաիլանդական ագրեսիայից։

Կամբոջայի և Թաիլանդի միջև բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ից։ Երկու կողմերը միմյանց մեղադրում են հարձակումը սկսելու մեջ։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբանը պահանջել է հայցային վաղեմություն կիրառել Վարդան Ղուկասյանը բացահայտում արեց դատարանում (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանը Գեղամ Մանուկյանը Վարդան Ղուկասյանի գործով նիստին կոնկրետ փաստեր ներկայացրեց դատավորին (video) 2026 թվականին հաղթանակները ավելի շատ կլինեն. Ծառուկյան ընտանիքը շարունակում է տարեվերջյան պարգևտրումները Լևոն Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց Վարդան Ղուկասյանի համար (video) ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց Հայկական կառավարիչների խաղաղասիրությունն ու արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ընդամնը մեկ նպատակ ունի․․․ Այ էդքան իմ վրա կրակել են․․․ շորերս, որ հանեմ՝ կտեսնեք․ Վարդան Ղուկասյան (video) Վարդան Ղուկասյանին առերեսեք Նիկոլ Փաշինյանի հետ․ Զարուհի Փոստանջյան (video) Վրթանե՛ս, էս արդեն վերջն է․ արցախցիներիս պատասխանը քեզ․ Անաստաս Իսրայելյան (video) Նազիկ Ավդալյանը հերքում է Դավիթ Առուշանյանը հրաժե՞շտ է տվել Շիրակի մարզպետի պաշտոնին. aravot․am Անսպասելի էր Բորիս Բախշյանի կողմից կայացված մեղադրական վճիռը Ինչ են քննարկել Լավրովն ու Արաղչին Անհետ կորած զինծառայողների ծնողները ստորագրահավաք են իրականացնում․ պահանջում են հրապարակել զեկույցը Դրա վերջը սա է լինելու․ «խուրդողներն ու հանձնված հողերը»․ Էդգար Էլբակյան (video) «Էս ա՞ պլանը, հլը տենամ՝ ի՞նչ ես լցրել մեջը». Արմինե Ադիբեկյան (video) Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր անվտանգության համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Բաքվում գերության մեջ գտնվող Վիգենի կինը դիմել է Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն FIFA The Best. Ո՞ւմ օգտին են քվեարկել Սպերցյանը, Մելիքյանն ու մյուսները Ինչ է առաջարկվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am