Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով

Երկու դեպք եմ նկարագրում, երկուսն էլ հանրային մեծ հնչեղություն ունեցող։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«ա) AntiFake կայքի հիմնադիր, հանրային գործիչ Նարեկ Սամսոնյանն ու «Իմնեմնինի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը արդեն ավելի քան մեկ ամիս կալանավորված են շինծու քրեական գործով։ Նրանց վրա խուլիգանության հոդված է դրված՝ Սամսոնյանի դեպքում զուտ նրա համար, որ եթերում օգտագործել է «հետույք» բառը։

բ) Նույն խուլիգանական հոդվածը դրված է նաև այն տակաքների վրա, ովքեր Նիկոլի հրահանգով հանցավոր խումբ են ձևավորել, կեղծ պետհամարանիշներ օգտագործել, դիմակավորվել ու օրը ցերեկով մեջքից հարձակվել հանրային-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նիկոլի այս ստրուկները, ինչպես գիտեք, ազատության մեջ են։

Հիմա՝ մի կողմից «հետույք» բառի օգտագործում, մյուս կողմից՝ հանցավոր խմբի ձևավորում ու հարձակում նախկին պատգամավորի վրա։ Մի դեպքում երկու ամիս կալանք, մյուս դեպքում՝ ազատություն։

Կասեք անտրամաբանակա՞ն է սա։ Անարդար կամ անբարոյակա՞ն։ Ոչ։ Այս ամենի թե՛ «տրամաբանությունը», թե՛ «արդարությունը» և թե՛ «բարոյականությունը» մեկ անուն ունեն՝ քաղաքական որոշում։

Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված։ Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են հարձակվել և նույն այդ որոշմամբ էլ Նիկոլի հանցագործ կամակատարներն ազատ են արձակվել դատարանից։ Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով, ոմանց վրա էլ վարժեցված շներ քսի տալով»,- գրել է նա։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Փողոցային առևտուր իրականացնող մարդկանց կոռուպցիայի մատերիալ են դարձնում․ Արթուր Չախոյան (video) Ինչ ասել էր՝ տվեց, հիմա ո՞ւմ պիտի տա՝ մե՞զ․ Հարցում (video) «Подонок, բերանդ չբացես ու Միքայել Սրբազանի մասին չխոսաս»․ արցախցին՝ Բաբայանին (video) Տիգրան Ավինյա՛ն, ուշադիր լսիր․ Արթուր Չախոյանը դատախազության դիմաց ձայնագրություն միացրեց (video) #ՈՒՂԻՂ․ Կտեսնե՛ք՝ հունվարի սկզբից ինչ ենք անելու․ Գառնիկ Դանիելյան (video) Վարչապետ Փաշինյանը, որը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց կաթողիկոս Տիգրան Ավինյանը հողի գող է. Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը. Հրապարակ «Պղծուհի Գալյա՛ն», չգիտեմ՝ ինչ օրգաններով ես հասել էդ պաշտոնին․ Արմինե Ադիբեկյան (video) Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Արցախցին պոռթկաց․ «Негодяй-ներ, էդ ու՞մ վրա եք դուրս եկել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Շան թուլե՛ք, ձեր ազգուտակով է դա գրվելու»․ Արշակ Զաքարյան (video) Խուլիգանություն՝ Երևանում. տասը հոգի տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան Եկեղեցու դեմ պшտերшզմի նպատակներից է հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելը. Մելիքյան Կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի շահերը, մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե Միացյալ Նահանգներն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով Կճոյանի դեմ հարուցված նոր դատական գործի մանրամասները «փակ» կարգավիճակը ստացան․ մանրամասներ «Էն չորս էգին, որ տեսնում եմ, սիրտս կանգնում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավոր Տխմարագույն մտքերի հեղինակ եպիսկոպոսը. Նիկողոս Հովհաննիսյան (video) Ժողովու՛րդ, արթնացե՛ք, Նիկոլը նոր բան է ծախում մեր վրա․ Արմինե Ադիբեկյան (video) Անպատիժ մնացած արարածները Այսօր մի գաղտնիք եմ բացելու, որով հուսամ ինձ ուղղված մեղադրանքներից մեկը կկարողանամ հերքել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am