Տիրադավ անվանումը ստացած Նավասարդ Կճոյանի դեմ, ով ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն է, հերթական գործն է հարուցվել։ Գործը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է։ Դատավորն է Կարապետ Բադալյանը։ Գլխավոր դատախազությունը հողամասի կառուցապատման իրավունքի հարկադիր դադարեցման պահանջ է ներկայացրել դատարան։ Այս մասին տեղեկացնում է 24news.am-ը:
Հարկ է նշել, որ այդ գործը դատարան էր մուտքագրվել Նավասարդ Կճոյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից շուրջ երկու շաբաթ առաջ։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործը «բաց» էր և յուրաքանչյուր ոք կարող էր ծանոթանալ գործին, սական հիմա այն արդեն «փակ» գործ է։
Նշենք, որ նրան վերաբերող ևս մեկ գործ կա, որը հարուցվել էր 2023 թվականին, դատավորը կրկին Կարապետ Բադալյանն է եղել։ Գործը վերաբերում էր ապօրինի գույքի բռնագանձմանը։ Այդ գործն ի սկզբանե փակ է եղել․ պատճառաբանվում էր, որ բարձրաստիճան հոգևորականին վերաբերող նյութ է։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, նշանակված է դատական նիստ։
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը