Այսօր մի գաղտնիք եմ բացելու, որով հուսամ ինձ ուղղված մեղադրանքներից մեկը կկարողանամ հերքել

Այսօր մի գաղտնիք եմ բացելու, որով հուսամ ինձ ուղղված մեղադրանքներից մեկը կկարողանամ հերքել ))...
Ինձ համար Ազատությունը բացարձակ արժեք է` խոսքի ազատություն, մտքի ազատություն, ընտրության ու տեղաշարժի ազատություն, ուստի ես ատում եմ բռնապետություններն ու մարդկանց ազատությունների ցանկացած սահմանափակում: Դա է պատճառը, որ ինձ համար մերժելի է այն երկիրը, որտեղ ես ծնվել եմ, չնայած շատերը նոստալգիկ հիշողություններ ունեն Սովետի հետ կապված: Մերժելի է նաև ՍՍՀՄ իրավահաջորդ պետությունը` Ռուսաստանը, որտեղ նույնպես սահմանափակվում են մարդու ազատությունները` խոսքի, ընտրության...Ուստի առնվազն ծիծաղելի են մեղադրանքները, որ ուղղում են ինձ ու իմ նման մտածող մարդկանց պսևդոեվրոպամետները, թե դուք «ռսաստրուկ» եք, Ռուսաստանի ջատագով եք...դա այնքան է հեռու իրականությունից, ինչքան երկիր մոլորակը Մարսից...
Ավելին` ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր տարիներ շարունակ հիացել են արեւմտյան ժողովրդավարությամբ, նախանձել են այն համակարգին, որը ձեւավորվել է արեւմուտքում` արդար ընտրություններ, խոսքի ազատություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դատական համակարգի անկախություն, իշխանության ճյուղերի տարանջատում...
Ուրախացել եմ` երբ Հայաստանը 2001-ին դարձել է Եւրոպայի խորհրդի անդամ: Կարծել եմ, որ արեւմտյան քաղաքակրթությունը կաջակցի մեզ դառնալ իր նման, թույլ չի տա, որ մեր իշխանությունները շեղվեն ժողովրդավարություն կառուցելու ճանապարհից և մենք մի բաղձալի օր կհասնենք Եվրոպական բարեկեցության ու ժողովրդավարության նշաձողին:
Ես իմ ամենամղձավանջային երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ ժողովրդավար Եւրոպան կարող է մի օր աջակցել Հայաստանում բռնապետության հաստատմանը: Որ բաց աչքով կհետևի Արցախի հայաթափմանն ու հայերի գերեվարմանը, ապա գերիների դատավարությանը: Որ թույլ կտա ՀՀ իշխանությունն անմեղ մարդկանց կալանավորի և կլծվի ժողովրդավարության չափանիշներից խիստ հեռացած եւ բռնապետական դարձող ինչ որ իշխանության վերարտադրմանը եւ դա կանի այսքան անթաքույց ու այսքան ցինիկ: Որ Ռուսաստանի դեմ պայքարը կարող է այնքան կուրացնել ժողովրդավար Եւրոպային, որ նա կարող է աջակցել մարդու իրավունքները տոտալ ոտնահարող հայկական ինչ- որ ռեժիմի, որը իբրև թե երեւութական պայքար է մղում Ռուսաստանի դեմ:
Իսկ ամենասարսափելին այն է, որ մեզ` Ռուսաստանն ու ռուսական անազատ իրականությունը տասնամյակներ շարունակ մերժողներիս այնպես կհիասթափեցնի, որ կհամոզի` եւրոպական արժեքները կեղծ են եղել ու ձեւական: Եվ դրանք ոչնչով առավել չեն ռուսական «դեմոկրատիայից»...

Արմինե Օհանյանի գրառումը

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Տիգրան Ավինյա՛ն, ուշադիր լսիր․ Արթուր Չախոյանը դատախազության դիմաց ձայնագրություն միացրեց (video) #ՈՒՂԻՂ․ Կտեսնե՛ք՝ հունվարի սկզբից ինչ ենք անելու․ Գառնիկ Դանիելյան (video) Վարչապետ Փաշինյանը, որը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց կաթողիկոս Տիգրան Ավինյանը հողի գող է. Հայկ Սարգսյանը կբողոքարկի կուսակցության վարչության որոշումը. Հրապարակ «Պղծուհի Գալյա՛ն», չգիտեմ՝ ինչ օրգաններով ես հասել էդ պաշտոնին․ Արմինե Ադիբեկյան (video) Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Արցախցին պոռթկաց․ «Негодяй-ներ, էդ ու՞մ վրա եք դուրս եկել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Շան թուլե՛ք, ձեր ազգուտակով է դա գրվելու»․ Արշակ Զաքարյան (video) Խուլիգանություն՝ Երևանում. տասը հոգի տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան Եկեղեցու դեմ պшտերшզմի նպատակներից է հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելը. Մելիքյան Կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի շահերը, մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե Միացյալ Նահանգներն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով Կճոյանի դեմ հարուցված նոր դատական գործի մանրամասները «փակ» կարգավիճակը ստացան․ մանրամասներ «Էն չորս էգին, որ տեսնում եմ, սիրտս կանգնում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավոր Տխմարագույն մտքերի հեղինակ եպիսկոպոսը. Նիկողոս Հովհաննիսյան (video) Ժողովու՛րդ, արթնացե՛ք, Նիկոլը նոր բան է ծախում մեր վրա․ Արմինե Ադիբեկյան (video) Անպատիժ մնացած արարածները Այսօր մի գաղտնիք եմ բացելու, որով հուսամ ինձ ուղղված մեղադրանքներից մեկը կկարողանամ հերքել «Դիմում եմ անհետ կորածների հարազատներին՝ հինգշաբթի գնում ենք Կառավարության դիմաց, պիտի պատասխան տան» (video) Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը կախված է Թրամփից և ԱՄՆ-ից Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am