ՍԵՆՍԱՑԻԱ՝ ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՍԱՑ, ՈՐ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅՈՎ ԲՈՒԼԴՈԶԵՐՈՎ ԵՆ ԱՆՑԵԼ». ՍԱՄՎԵԼ ԼՈՒԼՈՒԿՅԱՆ
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՍԵՆՍԱՑԻԱ՝ ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՍԱՑ, ՈՐ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅՈՎ ԲՈՒԼԴՈԶԵՐՈՎ ԵՆ ԱՆՑԵԼ»
Ահա ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի այսօրվա մի գրառում, որը նա թողեց փորձագետ Թոմաս դե Վաալի հոդվածի տակ։ Ստորեւ նրա սենսացիոն գնահատականն է TRIPP-ի կամ «Թրամփի ճամփայի» վերաբերյալ։
«Օգոստոսյան հանդիպումը Սպիտակ տանը իսկապես ցուցադրական էր՝ առանց պատշաճ նախապատրաստության։ Հայաստանը փշրեցին, վրայով բուլդոզերով անցնելով, և փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ։
Հայ գերիները դեռևս պահվում են Բաքվում, իսկ Ղարաբաղից հայ փախստականները գործնականում լքված են։
Եթե Մինսկի խմբի միջնորդները բավարար ճնշում չէին գործադրել կողմերի վրա, ապա այժմ նրանք (գոնե ԱՄՆ-ն) ահռելի ճնշում են գործադրել, բայց անհավասար։ Երբ փոխզիջում փնտրելու ժամանակը հասավ, կողմերը կարող էին դա անել կամ չէին անելու։
Այն, ինչ մենք հիմա ունենք, այն է, ինչ մենք ստանում ենք, երբ դիվանագիտությունը ձախողվում է, և սկսվում է պատերազմ։
Սա հաղթողների թելադրված համաձայնություն է, որը պարտադրվել է մի «զոռբայի» կողմից, ով չէր կարողանում ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը և կարծում էր, որ մյուս երկիրը կարող է լինել «Ալբանիա»։ Կներեք, որ ստիպված եմ ասել այս ամենը»»։
