Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է նոր «Թուրան» ձևավորելու գործողությունների պլանը

Երեկ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը։ Դրանով կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել միմյանց ագրեսիայի դեպքում։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օրերս ներկայացրել է «Թյուրքական աշխարհի տեսլականը» (Türk Dünyası Vizyon Belgesi) հայեցակարգային փաստաթուղթը։ Անձամբ նախագահ Էրդողանի հովանու ներքո պատրաստված այս փաստաթուղթը Թուրքիայի կողմից տարածաշրջանում նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է, այլ բառերով՝ արդիականացված պանթյուրքիզմը։

Թուրքիան պայմանավորվել է Թուրքմենստանի հետ՝ Անդր-կասպյան գազատար (Trans-Caspian Pipeline) կառուցելու հարցում։ Այն նախատեսում է Ռուսաստանին ու Իրանին այլընտրանքային ուղիներով (այսինքն՝ Կովկասով) գազ մատակարարել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, ինչին լիարժեք աջակցում են Արևմտյան գործընկերները և ինչն իր հերթին նշանակում է մեր տարածաշրջանում լարվածության նոր աճ։

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը նորից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ փաստացի ներկայացնելով «ադրբեջանցիների վերադարձ» ծավալապաշտությունը որպես Հայաստանի առջև դրված նոր նախապայման։

The Economist պարբերականը ներկայացրել է աշխարհի այն 7 հակամարտությունները, որոնք եկող տարի՝ 2026 թ. թեժանալու են։ Դրանց շարքում է, «անսպասելիորեն», Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը (տե՛ս կից նկարը)։ Այսօրվա համար ընտրել եմ միայն այս 5 լուրը։ Ու միայն այս լուրերը կարդալով ու նույնիսկ մասնագետ չլինելով՝ հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում հակամարտությունները սրվում են ու պատերազմի հավանականությունը բարձրանում։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը։ Ճիշտ է, կրճատում է զինծառայության ժամկետը ու հարձակվում եկեղեցիների ու հոգևորականների վրա՝ այդպիսով նպաստելով մեր թուլացմանն ու մեծացնելով պատերազմի հավանականությունը»,-գրել է նա։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Արցախցին պոռթկաց․ «Негодяй-ներ, էդ ու՞մ վրա եք դուրս եկել»․ Անաստաս Իսրայելյան (video) «Շան թուլե՛ք, ձեր ազգուտակով է դա գրվելու»․ Արշակ Զաքարյան (video) Կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի շահերը, մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե Միացյալ Նահանգներն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով Կճոյանի դեմ հարուցված նոր դատական գործի մանրամասները «փակ» կարգավիճակը ստացան․ մանրամասներ «Էն չորս էգին, որ տեսնում եմ, սիրտս կանգնում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավոր Տխմարագույն մտքերի հեղինակ եպիսկոպոսը. Նիկողոս Հովհաննիսյան (video) Ժողովու՛րդ, արթնացե՛ք, Նիկոլը նոր բան է ծախում մեր վրա․ Արմինե Ադիբեկյան (video) Անպատիժ մնացած արարածները Այսօր մի գաղտնիք եմ բացելու, որով հուսամ ինձ ուղղված մեղադրանքներից մեկը կկարողանամ հերքել «Դիմում եմ անհետ կորածների հարազատներին՝ հինգշաբթի գնում ենք Կառավարության դիմաց, պիտի պատասխան տան» (video) Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը կախված է Թրամփից և ԱՄՆ-ից Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է #ՈՒՂԻՂ․ «Անասու՛ն, դու գիտես, որ պետք է պատերազմ սկսվի»․ Արմինե Ադիբեկյան (video) «Հողատուն վախերի մեջ է, կոնկրետ իմ կասկածներն եմ ձեզ հայտնում»․ Արշակ Զաքարյան (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից (video) ՍԵՆՍԱՑԻԱ՝ ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՍԱՑ, ՈՐ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅՈՎ ԲՈՒԼԴՈԶԵՐՈՎ ԵՆ ԱՆՑԵԼ». ՍԱՄՎԵԼ ԼՈՒԼՈՒԿՅԱՆ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է․ պատգամավոր Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է նոր «Թուրան» ձևավորելու գործողությունների պլանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am