«Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ Սեւանա լճի տարածքում գտնվող ապօրինի շինություններից մի քանիսը պետք է հողին հավասարեցվեն։ Հայտարարությունը հնչեց վճռական, սակայն դրան հետեւած գործողությունները կրկին հարցեր առաջացրին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը տարիներ առաջ գրել էր, որ Սեւանա լճի եւ հարակից տարածքներում առկա են շուրջ 3800 ապօրինի եւ քանդման ենթակա շենք-շինություններ։ Սակայն երեկ իրականում քանդվեցին միայն ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին պատկանող մի քանի հնամաշ տնակ՝ մետաղական, ակնհայտորեն անպիտան կառույցներ։

Մինչդեռ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների, Աննա Վարդապետյանի կողմից հիշատակված մյուս «խոշոր» օբյեկտները՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը չեն քանդվելու ամբողջությամբ։

«Ժողովուրդ»-ը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ «Հարսնաքար» համալիրից նախատեսվում է քանդել ընդամենը 2-3 քոթեջ, իսկ հիմնական շենքի մասով քննարկվում են այլ սցենարներ՝ այն պետականացնել, ծառայեցնել այլ նպատակների կամ վաճառել։ Նույն տրամաբանությամբ, Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը եւս նպատակ կա պետականացնելու եւ դարձնելու որեւէ մանկական կամ կրթական կենտրոն։

Ստացվում է հետաքրքիր, բայց վտանգավոր տրամաբանություն. ապօրինի շենքը ապօրինի է այնքան ժամանակ, քանի դեռ պատկանում է «նախկիններին»։ Իսկ երբ սեփականատերը փոխվում է կամ օբյեկտը անցնում է պետությանը, ապօրինությունը «վերածվում» է օրինականության։

Մինչդեռ, եթե շինությունը խախտում է օրենքը, այն պետք է քանդվի՝ անկախ անունից, անցյալից կամ հետագա օգտագործման ծրագրերից։ Իսկ եթե այն ենթակա չէ քանդման, ապա հարց է առաջանում՝ ինչու է այն տարիներ շարունակ համարվել ապօրինի։

Սեւանի շուրջ ձեւավորվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական արդարադատության պատկեր. մուրճը իջնում է այնտեղ, որտեղ անվտանգ է, իսկ խոշոր օբյեկտների դեպքում ապօրինությունը «վերաձեւակերպվում» է պետական շահի անվան տակ»։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ խոշոր տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիրը «Ինքնությունը չպարզված» դատավորից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով վարույթ է ուղարկվել Իսրայելական ԱԹՍ-ների հարվածներից Լիբանանում խաղաղ բնակիչներ են զոհվել Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վարորդներից մեկը սթափ չէր Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը․ Աբրահամյան Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք» ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ» Իշխանությունը մարզերում սկսել է ակտիվ ստորագրահավաք՝ Վեփափառի հրաժարականի պահանջով. «Իրավունք» ՔՊ-ում ի՞նչը չներեցին Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ» ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ» Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ» Փաշինյանը հասկացրել է, որ ինքն անուն առ անուն կասի, թե ով կարող է լինել ցուցակում. «Իրավունք» Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ» «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ» Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. «Ժողովուրդ» Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am