Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «ԵՄ պաշտոնյաները փաստացի ընդունում են Փաշինյանի իշխանության խնդրանքով ՀՀ ներքին գործերին միջամտելու մտադրության մասին։
Հիմա սա կոչվում է «ինքնիշխան» քաղաքականություն։ Պատկերացնու՞մ եք՝ եթե ՀՀ ընդդիմությունը արտաքին որեւէ բեւեռից քարոզչական օժանդակություն խնդրեր։ Ի՞նչ կասեին նիկոլիստները…էլ՝ «շպիոն»,վէլ ՝ «կոշիկներ լիզող», էլ՝ «ստրուկ», էլ՝ «5-րդ շարասյուն»…
Արդյո՞ք հիմա Փաշինյանի ռեժիմի ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը « կոշիկներ լիզելու» կամ «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ՞։
Դատե՛ք ինքներդ։
Հետո էլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ իշխանությանն էիք պիտակավորում, ա՛յ օտարի օրակարգ սպասարկողներ։ Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխան լինելու ու պետական շահը սպասարկելու գոնե 1 տոկոսն ունենայիք»։
