YouTube-ն ամբողջական արգելափակվել է
Ռուսաստանում առաջիկա կես կամ մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ կբլոկավորեն YouTube-ը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Սվինցովը։ «Սա կապված է այն բանի հետ, որ այն նախկինի պես շարունակում է անտեսել գործող ռուսական օրենսդրությունը։ Բոլոր նրանք, ովքեր օգտագործում են այս հարթակը սեփական բովանդակությունը առաջ մղելու համար, պետք է հնարավորինս արագ անցում կատարեն փոխարինողներին՝ Rutube, «VK Video» և այլն»,— ասել է Սվինցովը «Աբզաց» պարբերականին տված հարցազրույցում։
Առաջին անգամ ռուսաստանցիները YouTube-ի աշխատանքի դադարեցմանը բախվել են 2024 թվականի հուլիսի վերջին։
Սակայն մինչ այժմ YouTube-ի հասանելիությունը պահպանում են ռուսաստանյան տարածաշրջանների փոքր ինտերնետ-պրովայդերները։ Այսպես, Սանկտ Պետերբուրգում մինչև վերջին ժամանակներս տեսահարթակով հոլովակներ կարող էին դիտել SkyNet-ի, «еТелеком»-ի և «Невалинк»-ի բաժանորդները, սակայն «Ռոսկոմնադզորը» փակել է սերվիսի մնացած հասանելիությունը։ «Մեր կողմից սերվիսի աշխատանքի սահմանափակումներ չկան և պատճառները գտնվում են ինտերնետ-պրովայդերի ազդեցության գոտուց դուրս»,- նշել են «еТелеком»-ում։
