Ռազմական դրության ժամանակ Կառավարությունն անհիմն արգելել է հավաքներն ու քննադատությունը. դատարանի որոշումը. «Հետք»

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Կառավարության բողոքը՝ արձանագրելով, որ 2020թ. ռազմական դրության պայմաններում հավաքների ազատության և իշխանությունների նկատմամբ քննադատության համատարած արգելքը եղել է ոչ իրավաչափ և չհիմնավորված։ Ստացվում է՝ Կառավարությունը ռազմական դրության քողի տակ ամբողջությամբ արգելել է հավաքները, քննադատությունը՝ առանց որևէ անհրաժեշտության կամ համաչափության հիմնավորման, գրում է «Հետքը»։

Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Վահե Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը 2020թ. նոյեմբերի 23-ին դիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ Կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի մի քանի կետեր անվավեր ճանաչելու, նշված դրույթներն ընդունելու պահից ուժը կորցրած համարելու պահանջներով:

Վիճարկվող կետերից մեկով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Արգելվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունվետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը։ Նշված սահմանափակումները չեն կիրառվել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

Դիմողները հավաքների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքը ոչ իրավաչափ են համարել և որպես դրա հիմնավորում դատարանին հայտնել են, որ արտակարգ դրության ժամանակ որոշակի իրավունքներ և ազատություններ, այդ թվում՝ հավաքների ազատությունը, կարող են միայն կասեցվել կամ ենթարկվել լրացուցիչ սահմանափակումների, այլ ոչ թե արգելվել: Մինչդեռ, առանց որևէ ողջամիտ ու համաչափ չափանիշների, այդ իրավունքն ամբողջությամբ արգելելն անխուսափելիորեն առաջացրել է ակնհայտ հակասություն Սահմանադրության և օրենքների հետ: Ընդ որում, «սահմանափակում» և «արգելում» եզրույթները միևնույն բովանդակությունը չունեն օրենսդրությունում, այդ թվում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում:

Ա. Մինասյանը և նրա գործընկերները դատարանին հայտնել են, որ թեև 2020թ. նոյեմբերի 10-ից ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրի հրապարակումից հետո վերացել կամ առնվազն էական վերանայման են ենթարկվել ռազմական դրություն հայտարարելու հիմքերը, սակայն Կառավարությունը չի վերանայել իր որոշումն ու դրանով հաստատված հավելվածը: Ընդ որում, Կառավարությունը դե ֆակտո դադարեցրել է ռազմական դրությանը բնորոշ բոլոր առաջնահերթ միջոցառումները, այդ թվում՝ ընդհանուր զորահավաքը, սակայն հետևողականորեն կիրառում է քաղաքական իրավունքների արգելքը:

Նրանց պնդմամբ՝ հավաքներն անցկացնելու կամ մասնակցելու Կառավարության որոշմամբ սահմանված արգելքը պետք է կիրառելի լինի բոլոր այն դեպքերում, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ հարցի վերաբերյալ նույն վայրում արտահայտում են դիրքորոշում երկու կամ ավելի անձինք: Մինչդեռ, բազմաթիվ են դեպքերը, երբ իրավասու մարմինները, այդ թվում Ոստիկանությունը չեն ձեռնարկում այդպիսի հավաքներն արգելելուն ուղղված նույնանման միջոցներ:

Կառավարությունը նշել է, թե իր որոշմամբ արգելելով հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրան մասնակցելը՝ չի խախտել օրենքի որևէ դրույթ: Յուրաքանչյուր պետություն, գնահատելով հանրության կյանքին սպառնացող վտանգը, իր հայեցողական լիազորությունների շրջանակներում սահմանում է հավաքների ազատության իրավունքի ազատության սահմանափակումները, ընդհուպ՝ արգելք:

Վարչական դատարանը 2022թ. մայիսի 10-ի որոշմամբ արձանագրել է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ կամ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ դրանց մասնակցությունը պետության ամբողջ տարածքում ռազմական դրության պայմաններում արգելելը, հետապնդելով օրինաչափ նպատակ, եղել է անհրաժեշտ և չափավոր։ Մինչդեռ դատարանի գնահատմամբ՝ հավաքների ազատության ավելի մեղմ սահմանափակումներովհնարավոր էր հասնել պետության առջև դրված նպատակների իրականացմանը։

Դատարանի հիմնավորմամբ՝ ազատ տեղաշարժման իրավունքի համատարած և լրիվ սահմանափակում նախատեսված չի եղել, ինչը չէր կարող բացառել ինքնաբուխ հավաքի անցկացումը։ Դատարանը նաև նկատել է՝ ռազմական դրության ժամանակահատվածում, և հատկապես պատերազմական գործողությունների ընթացքում, պետության տարբեր մասերում հնարավոր էին մարդկային կուտակումներ՝ ռազմադաշտ մեկնելու ցանկությունից մինչև հումանիտար օգնության հավաքագրում, փախստականներին օգնության տրամադրում և այլն։ Նույնիսկ այն դեպքերում, եթե այդպիսի կուտակումները վերահսկվել են ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների կողմից, ոչինչ չէր խանգարում սահմանափակ քանակությամբ մասնակցություն ունեցող հավաքների անցկացման դեպքում ոստիկանության կողմից հավաքի ընթացքի ապահովման կազմակերպումը։

Դատարանի գնահատմամբ՝ մարդկային կուտակումները, անկախ այդ կուտակումների պատճառներից, եթե թույլատրվում են, արդեն իսկ կասկածի տակ է դրվում հավաքների կազմակերպման, անցկացման ու դրանց մասնակցության արգելքի համաչափությունը։ Կառավարությունն ընդունել է, որ ռազմական դրություն հայտարարելու օրերին նման կուտակումներ եղել են: Սակայն, եթե այդ կուտակումները լինեին ինքնաբուխ հավաք՝ որոշման ուժով կարգելվեին, մինչդեռ այլ դեպքերում չեն արգելվել:

Վարչական դատարանն անհիմն է համարել Կառավարության դիրքորոշումը, թե հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը ռազմական դրության ընթացքում կարող էին հանգեցնել պառակտման, հավաքներին շտապ արձագանքել հնարավոր չէր լինի, իսկ հավաքները, որպես կանոն, իրականացվում են Կառավարության դեմ բողոք արտահայտելու նպատակով, մինչդեռ ռազմական դրության ժամանակ Կառավարության դեմ բողոք արտահայտելը պետական անվտանգությունը խաթարող երևույթ է։

«Դատարանը փաստում է, որ, նախ՝ պատասխանողի նշված դիրքորոշումը որևէ ողջամիտ փաստարկով գործի քննության ժամանակ պատասխանողը չհիմնավորեց, թեև վերջինիս բավարար ժամանակ էր տրվել իր դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ ներկայացնելու համար, այդ թվում՝ հետաձգվել էր գործի քննությունը»,-նշված է Վարչական դատարանի որոշման մեջ:

Դատարանը հիմնավոր չի համարել նաև ելույթների սահմանափակումը և Արծվիկ Մինասյանի, Վահե Գրիգորյանի ու Արթուր Գրիգորյանի դիմումը բավարարել է մասնակի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կառավարության որոշման այն կետերը, որոնք սահմանափակել են հավաքների անցկացումն ու ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող կամ հերքող հրապարակումները:

Կառավարությունը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ վարչական դատարան, սակայն վերջինս 2025թ. դեկտեմբերի 10-ին մերժել է բողոքը:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ ապացույց առ այն, թե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող կամ հերքող հրապարակումների արգելումն ինչ լեգիտիմ նպատակ է հետապնդել: Սա այն դեպքում, երբ Կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով ի սկզբանե սահմանված է եղել մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի, մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը և այլն։

Ավելին, նման խիստ սահմանափակում նախատեսելու պայմաններում Վերաքննիչ դատարանը նկատել է, որ չի ներկայացվել որևէ ծանրակշիռ հիմնավորում ո՛չ նշված նորմի սահմանման նպատակի վերաբերյալ, ո՛չ ընտրված միջոցի անհրաժեշտության վերաբերյալ, մինչդեռ իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է ամրագրվեն՝ հիմք ընդունելով կոնկրետ պահանջներ և պետք է բավարար ու անհրաժեշտ լինեն կոնկրետ նպատակներին հասնելու համար:

Նշենք, որ Վերաքննիչ վարչական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
«Հելոբիթ»-ում 5000 դոլար եմ ներդրել ու կորցրել․ տուժած քաղաքացին մանրամասնում է (video) Ռուբեն Բաբայանը երեկ հայտնվել է խղճուկ վիճակում․ Նարինե Դիլբարյան (video) Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ #ՈՒՂԻՂ. Սպասե՛ք. քահանաները մեծ անակնկալ ունեն Նիկոլի համար. Նարինե Դիլբարյան (video) Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա Դատարանը հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրվարույթի ձգձգումը խնդրահարույց է․ փաստաբան Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elysion»-ը գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան Հակոբյան Սյունիքի համար վարկ եք վերցնում, ժողովրդի հաշվին տոկոսնե՞րն եք տալու․ Աննա Գրիգորյան (video) Գյումրիում 37–ամյա որդին սպшնել է հորն ու մորը. կադրեր՝ դեպքի վայրից (video) «Ձախողել եք, կա՞ 1 մարդ, որ պատասխան է տալու այս համակարգի ձախողման համար»․ Աննա Գրիգորյան (video) «Եկել եք, հեքիաթներ եք պատմում». «Որ 8 միլիարդի զենք եք առել, ճանապարհը ինչի հաշվին եք կառուցել» (video) 26 հազար արցախցուց քանի՞ հոգի է դիմել եւ չի ստացել բնակարանի գումար․ պատգամավորի հարցը (video) «Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը պոեմով խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ․ Արտակ Բեգլարյան Որքա՞ն գումար է տրամադրվել արցախցիների խնդիրները լուծելու համար. Աննա Գրիգորյան Սերժ Սարգսյանի համաներումով ազատված Փաշինյանը ոչ մի անգամ համաներում չի նախաձեռնել. բռնապետ Ալիևի չափ էլ չկա Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Սևակ Ղազարյան 250 միլիոնի վարկ եք վերցրել, որքա՞ն գումար եք ներգրավվել արցախցիների համար․ Աննա Գրիգորյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am