Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 16-ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0…+2 աստիճան։
