Տհասության ու անպատկառության դեմ ուրիշ ո՞նց պայքարես...

Էս ՔՊ-ի կարկառունների ու իրենց հովանավոր եվրոպաշտոնյաների ամբաղ-զամբաղ խոսույթը լսելիս (ոնց որ իրենց շեֆն էր ասում` եվրոյոնջաների) քիչ է մնում միանաս Ռուբեն Բաբայանի առաջարկին ու ճիպոտահարելու կողմնակից դառնաս... տհասության ու անպատկառության դեմ ուրիշ ո՞նց պայքարես...
Ախր որ տենց նոր բառ եք սովորել` «հիբրիդային պատերազմ» ու բերաններդ գցած ամբողջ օրն ասում եք, գոնե հասկանու՞մ եք դա ինչ է նշանակում, ու ոնց է դա արտահայտվում: Կարո՞ղ եք էդ «հիբրիդային պատերազմի» մի օրինակ բերել, ապացուցել ձեր ասածը, թե՞ ուղղակի «հավայի» խոսելու վարպետ եք, մարդկանց էլ հիմարի տեղ եք դրել:
Կամ որ ձեր վերարտադրության ակտիվ շահառու «կալլասները» խոսում են դրսից եկող ապատեղեկատվությունից ու քարոզչությունից` նկատի ունենալով Ռուսաստանը, կարո՞ղ եք գոնե 2 լրատվամիջոց, մի քանի ՀԿ, ռուսական քարոզչության օրինակներ մատնանշել, օղակներ, որոնք կոնկրետ ֆինանսավորվում են, կապված են Ռուսաստանի հետ և ապատեղեկատվություն ու ՔՊ-ի դեմ քարոզչություն են անում: Թե՞ դա էլ է օդում կախված սուտ ու անպատասխանատու լուրերի շարքից, որը ոչնչով չի հաստատվում:
Բա որ չեն ասում` պետք է ամեն գնով պաշտպանենք մեր ժողովրդավարությունը և ժողովրդի իշխանությունը` օտար միջամտությունից... սա էն նույն շարքից է` «պարտությամբ ինքնիշխանություն ձեռք բերեցինք», «ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան բան չի արել, ինչքան մենք»
Դատելով ձեր` ՔՊ-ականների բողոքներից, ամենաշատը դժգոհում եք «Ազատությունից», «Սիվիլնեթից», 2 օր է «Հետքի» դեմ եք գրում (Կոնջորյանի տան թեմայով), 168-ի դեմ եք գրում, «Հրապարակի»...այս լրատվամիջոցներից և ոչ մեկը հեռավոր անգամ առնչություն չունի Ռուսաստանի հետ: Հայաստանում մի լրատվամիջոց կա ՌԴ-ի հետ կապված` Սպուտնիկ Արմենիան, որն ամենազուսպ կոնտենտն է ստեղծում: Մնացածը բացարձակ սուտ պնդումներ են...
Իսկ իրական հիբրիդային պատերազմը դուք եք հայտարարել հայ ժողովրդին, Հայ առաքելական եկեղեցուն, հայի արժեքներին, հոգեվիճակին, հայոց պատմությանն ու գրականությանը...և այդ պատերազմն իրականացնում եք ձեզ հասու բոլոր միջոցներով` կատաղի ջանքերով: Փորձելով հանրությանը ներշնչել, որ ձեզնից պրծում չկա, որ Արևմուտքը ձեր կողքին է, որ ոչ մի այլանդակությունից ու ռեպրեսիվ մեթոդից զերծ չեք մնալու, փողի ու բարոյականության խնդիր էլ չունեք...պատրաստ եք պատերազմ հայտարարել ու հաղթել ժողովրդին...
Բայց տխրեցնեմ ձեզ` ոչ դուք եք դա որոշելու, ոչ էլ ձեր կալասները...
Նկարում` ՔՊ-ի հովանավորներն են` Կայա Կալասն ու Հաքան Ֆիդանը:

Արմրնե Օհանյան 

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am