Կաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյանի աշխատակիցն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը հայտնել էր, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել: Barenorogum.am կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման եւ եկեղեցու բարենորոգման խնդրին:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, որը ղեկավարն է Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի։ Մուրադյանը նաեւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։

ՀԿ-ն Կրոնի եւ Հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոն է։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ կայքում գրվածը ուղիղ համեմատական է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Կայքում հերթով հրապարակված են նաեւ եպիսկոպոսների հայտարարությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ալմաստ Մուրադյանի հետ. մի քանի հարց տալով՝ փորձել ենք նրանից պարզել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։
Փորձեցինք հասկանալ, թե ում առաջարկով է ստեղծվել Վեհափառի դեմ ստորագրահավաքի կայքը, ովքեր են կայքը ղեկավարողները, ինչ նպատակ այն ունի։

«Կայքում գրված է եպիսկոպոսաց դասի հայտարարություն։ Այսինքն՝ դա արդեն ենթադրում է, որ եպիսկոպոսները, որոնք տարածել են հայտարարությունը, իրենք էլ կայքի նախաձեռնողն են։

Կայքում այլ բան ներկայացված չէ։ Կայքի նպատակը եղել է, որ 10 եպիսկոպոսները, այս պահին ովքեր այստեղ են գտնվում, իրենց հայտարարությունն են ներկայացրել, ինչպես կայքում գրված է։

Սա կոչ է նվիրապետական աթոռների գահակալներին, եպիսկոպոսներին, վարդապետների եւ քահանա հայրերին։ Կայքի նախաձեռնությունը ծնվել է հենց այս հայտարարությունից, որի հետ Նիկոլ Փաշինյանը կապ չունի»,- ասում է Մուրադյանը։

Փաշինյանի հետ կապ չունի, սակայն հարկ է նշել, որ 10 եպիսկոպոսների հայտարարությունը հենց ներքին ճնշումների արդյունք է եղել։ Այս մասին մամուլում բազմաթիվ են անդրադարձները։

Մուրադյանը վստահեցրեց, որ այս գործին լծվել է որպես անհատ, եւ այն հանգամանքը, որ նա ՀԿ նախագահ է եւ Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը, որեւէ առնչություն չունեն դրա հետ. ինքը որպես անհատ է զբաղվում կայքի աշխատանքներով։

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ որպես անհատ հենց իրեն է վստահվել կայքը, Մուրադյանը պատասխան չտվեց:

«Իսկ ինչո՞ւ չպետք է վստահվի կայքը ինձ՝ որպես անհատի։

Որպես հայ առաքելական եկեղեցու հավատացյալին չպե՞տք է վստահվի։ Ի՞նչ կապ ունի՝ ինձ է վստահվել, թե մեկ այլ հավատացյալի։

Ինձ է վստահվել, ես եմ անում, ինչ-որ պրոբլե՞մ կա»,- վրդովվեց Մուրադյանը։

Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե ում միջոցով է կայքը գործարկվել, վերջինս վստահեցրեց, որ ամեն բան ինքն է արել, անգամ ֆինանսական ներդրումը, սակայն գումարի չափ չցանկացավ նշել։

Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը չնշեց նաեւ, թե կա արդյոք հստակ սահմանված շեմ, որքա՞ն ստորագրությունն է համարվելու բավականաչափ։ 3 միլիոն մարդուց որքա՞նը պիտի ստորագրի, որ պահանջն օրինական ուժ ստանա։

Պաստասխանը երերուն էր. «Ես չեմ ասում՝ պատասխան չունենք, կամ տվյալներ չունենք․ ունենք, ուղղակի չեմ ուզում պատասխանել», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Մուրադյանը։

Հարկ է նշել, որ Եկեղեցին պառակտել փորձող եպիսկոպոսներն անգամ հայտարարում են ստորագրահավաք, սակայն աննպատակ եւ անվերլուծություն, քանի որ վստահությունը, որ այդ ստորագրահավաքները կծառայեն նպատակին, իրենք չունեն»։

դիտվել է 410 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am