Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը կարող է դառնալ Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս: Դրա համար, ըստ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի, առաջին հերթին անհրաժեշտ է նպաստավոր աշխարհագրական դիրք, ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջների բավարարում, ծրագրերի հիմնական շահառուների հետ բարեկամական ու վստահելի հարաբերություններ։ Այս ծրագրերի մաս դառնալը կարող է տնտեսական, քաղաքական, անվտանգային հնարավորություններ տալ երկրին։

Իսկ ի՞նչ պետք է անել այս մեգածրագրերին միանալու մեր հնարավորությունը մեծացնելու համար: Ըստ Գագիկ Մինասյանի առնվազն անհրաժեշտ է մի քանի կետ, օրինակ՝ կառուցել Մեղրաձորի ավտոմոբիլային թունելն ու Վանաձոր-Մեղրաձորի թունել-Հրազդան ավտոմայրուղին, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղին, Սողանքի ռիսկից զերծ տարածքում՝ Հրազդան-Կայան երկաթուղու Հաղարծին գյուղի հատվածը, ԳագարինԱգարակ երկաթուղին: Ըստ հաշվարկների, այս չորս ծրագրի իրականացման գումարային արժեքը շուրջ 3,852 մլրդ դոլար է:

Գագիկ Մինասյանի համոզմամբ, Հայաստանը կարող է առաջարկել նշված մեգածրագրերին մի քանի երթուղի: Մասնավորաբար՝ Հյուսիս-Հարավ՝ մինչև աբխազական երկաթուղու գործարկումը Ռուսաստանից Սև ծովով կամ ավտոմայրուղով Վրաստան, այնուհետև Հայաստան։ Հայաստանով ավտոմայրուղով կամ երկաթուղով, կամ երկաթուղով, ապա՝ ավտոմայրուղով դեպի Իրան, այնուհետև Հնդկաստան։ Հաջորդը՝ Հնդկաստան (նաև Պարսից ծոցի երկրներ) – Եվրոպա՝ Հնդկաստան (Պարսից ծոցի երկրներ) -Իրան-Հայաստան։ Հայաստանով ավտոմայրուղով կամ երկաթուղով, կամ ավտոմայրուղով, ապա՝ երկաթուղով դեպի Վրաստան այնուհետև-Սև ծով-Եվրոպա։ Վերջապես՝ Մեկ գոտի – Մեկ ճանապարհ (միջին միջանցք)՝ Չինաստան-միջինասիական պետություններ-Կասպից ծով-Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստանով կամ Վրաստանով Թուրքիա ու Եվրոպա։ Ընդ որում, Վրաստանից Եվրոպա կարելի է հասնել նաև Սև ծովով։

Միևնույն ժամանակ Գագիկ Մինասյանը շեշտում է, որ Հայաստանը Հյուսիս-Հարավ, Հնդկաստան-Եվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am