Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասի հայտարարությունը, ըստ որի՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ընտրությունների ընթացքում «արտաքին վնասակար ազդեցության» դեմ պայքարում, նախադեպային է իր բովանդակությամբ։ Փաստացի արձանագրվում է, որ գործող իշխանությունը համաձայնել է Հայաստանում կիրառել, այսպես կոչված, մոլդովական սցենարը՝ սեփական իշխանության վերարտադրության դիմաց։ Սա այլևս ոչ թե ԵՄ տեխնիկական օժանդակություն է, այլ քաղաքական միջամտություն ընտրական գործընթացին։ Մոլդովայում այդ մոդելը հանգեցրել է ոչ թե ժողովրդավարության ամրապնդման, այլ՝ ▪ ընդդիմադիր քաղաքական դաշտի զտման, ▪ «վնասակար ազդեցության» անորոշ սահմանումներով անհարմար ուժերի դուրսմղման, ▪ ընտրական ավտորիտարիզմի հաստատման։ ԵՄ-ի այս աջակցությունը կարող է չարաշահվել Հայաստանի իշխանության կողմից՝ ընդդիմության դեմ, նման Մոլդովայի դեպքում տեղի ունեցածին, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների արգելքը և ընտրական սահմանափակումները քննադատվել են որպես ընդդիմության ճնշման գործիք: Այս համատեքստում ակնհայտ է, որ ԵՄ ներկայիս բյուրոկրատիան աստիճանաբար հեռանում է արևմտյան արժեքներից՝ ժողովրդավարությունը փոխարինելով «կառավարվող ընտրությունների» մոտեցմամբ։ ԵՄ-ն ավելի ու ավելի հաճախ ոչ թե պաշտպանում է ազատ քաղաքական մրցակցությունը, այլ նպաստում է իր համար ընդունելի կախյալ վարչակարգերի վերարտադրությանը։ Փաշինյանի իշխանության և ԵՄ բյուրոկրատիայի այս «գործարքն» ունի նաև արտաքին քաղաքական գին։ Այն արտացոլում է Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք: Հայաստանում խրախուսվում է պարզունակ և կոպիտ հակառուսական խոսույթը՝ որպես հավատարմության փոխհատուցում։ Սա չի բխում Հայաստանի անվտանգության իրական շահերից և չի ապահովում արտաքին քաղաքական հավասարակշռում։ Երբ իշխանության լեգիտիմությունը ձևավորվում է արտաքին կառույցների հովանավորությամբ, ինքնիշխան ժողովրդավարության մասին խոսելը նվազագույնը ինքնախաբեություն է։ Հայաստանին անհրաժեշտ են ազատ և մրցակցային ընտրություններ, ոչ թե արտաքին վերահսկողությամբ ձևավորված «ճիշտ արդյունք» ապահովող գործընթացներ։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը