Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել

Աշխարհիկ կյանքում զոհ խաղալու դերով Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրեց վտանգավոր եզրագծի՝ պատերազմի խայտառակ պարտություն, մարդկային ու տարածքային ծանր կորուստներ, պետականության թուլացում։ Այդ ամենից հետո նույն հոգեբանական մեխանիզմը տեղափոխում է հոգևոր դաշտ։ Նորից նա մտնում է զոհի ամոթալի կարգավիճակի մեջ։

Ասում է՝ Եկեղեցի չեմ գնացել, որովհետև Կաթողիկոսը «ամենամեծ աղանդավորն» է։ Տեսեք՝ ինչ հարմար զոհի պատմություն է․ խեղճը, պարզվում է, կաթողիկոսի ու հոգևոր հայրերի պատճառով է Եկեղեցուց հեռու մնացել։ Բայց զոհի բարդույթ ունեցող մարդը միշտ նույնն է անում՝ մեղադրում է ուրիշներին, իրեն դնում է պատասխանատվությունից դուրս։

Երբ ասում է, թե իրեն «եկեղեցուց վանել են», նա իր անձնական որոշման պատասխանատվությունը տեղափոխում է ուրիշների վրա։ Մինչդեռ հավատքը չի դադարում գոյություն ունենալ, որովհետև ինչ–որ հոգևորական քեզ դուր չի եկել։ Դու Եկեղեցի չես գնացել ոչ թե կաթողիկոսի պատճառով, այլ որովհետև դա քո հավատքի ընտրության հարցն էր։ Եվ այդ ընտրությունը հավատք չունենալն էր։

Երբ հոգևորականները չեն համաձայնում նրա քայլերի հետ, նա դա ներկայացնում է որպես իր «վնասվածության» կամ «վանված լինելու» ապացույց։ Այս դիրքով նա ամրապնդում է սեփական զոհի կերպարը՝ խուսափելով պատասխանատվությունից և հասարակությանը պարտադրելով ընդունել իր հուզական արդարացումը որպես փաստ։
Լսենք իրեն․ «Նրանք շատ են խոսում աղանդավորության մասին, բայց ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա նեղ շրջապատն են։ Դա հավատի եղծումն է, հավատը նենգափոխելն է, հավատը նվազեցնելն է, մարդուն հավատից հեռացնելն է»։  Այստեղ գործ ունենք հասկացության բացահայտ խեղաթյուրման հետ։ Աղանդը դոգմատիկ շեղում է, ուսմունքային հակադրություն ընդունված հավատքին, նոր «ճշմարտության» քարոզ։ Կաթողիկոսն ու Սուրբ Սինոդը չեն քարոզում այլ ուսմունք, այլ գործում են նույն դավանանքի շրջանակում։ Փաշինյանն այստեղ «աղանդ» բառը օգտագործում է ոչ թե աստվածաբանական, այլ վիրավորական իմաստով։ Սա մտավոր անազնվություն է։ Կաթողիկոսին և Սինոդին «աղանդավոր» կոչելը վերլուծություն չէ, այլ բառի բռնաբարում։ Աստվածաբանական տերմինի քաղաքական օգտագործում՝ Եկեղեցին վարկաբեկելու նպատակով։

Ավելի ազնիվ կլիներ ասելը՝ Եկեղեցի չես գնացել, որովհետև հավատք չես ունեցել։ Իսկ հիմա իշխանական լծակներով ու ցուցադրական քայլերով մտնում ես սրբազան դաշտ՝ մոլորված մարդկանց հավատքը խեղաթյուրելու և հասարակությունը հերթական բաժանման տանելու համար։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 520 անգամ
Լրահոս
Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am