Գյումրու համայնքապետարանը հայտարարություն է արել, որում մասնավորապես ասվում է․
Սիրելի հայրենակիցներ, համացանցում Գյումրու գլխավոր տոնածառի վերաբերյալ քննարկումները մեզ ստիպեցին անդրադառնալ խնդրին։ Ընդամենը օրեր անց, տոնածառը զարդարված և ողջ շքեղությամբ, կներկայացվի քաղաքին։
Բոլոր նրանք, հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ովքեր շահարկում են տոնածառի ներկայիս տեսքը՝ հաշվի չառնելով, որ առայժմ տեղադրված է միայն դրա կմախքը, լավ կանեն հիշել, թե անցած տարի երբ են վառվել Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը` դեկտեմբերի 24-ին։ Իսկ շահարկումները, թե մինչ այս պահը տոնածառը զարդարված չէ, ընդամենը փաստերը խեղաթյուրելու և տիկնիկավար խաղալու փորձեր են։ Բոլոր նրանք, ովքեր շահարկում են տոնածառի երկաթյա կմախքը, կարող են գալ լուսանկարվել սկզբում կմախքի , հետո արդեն զարդարված, վերջնական տեսքով ներկայացված տոնածառի մոտ։
Հարգելի գյումրեցիներ, քաղաքի հյուրեր, մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ տոնածառի հիմնական կառուցվածքը պատրաստ է, և այն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կներկայացվի իր վերջնական տեսքով։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը