Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է, հայկական Սփյուռքը՝ հայրենիքից մեկուսացված․ Կարապետյան

Ապօրինի կալանքի տակ գտնվող «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում հրապարակվել է ծրագրային հոդված, որտեղ Սամվել Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի ապագայի իր տեսլականը․

«Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը և մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրական տարի։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատրագական հետևանքներ են ունենալու մեր՝ որպես պետականություն ունեցող ազգի ապագայի վրա։ Ինչպիսին է այդ ապագան լինելու՝ որոշելու է ինքը՝ հայ ժողովուրդը։

Գիտեք, որ փոքրիկ խմբակն ու դրա ղեկավարը առաջարկում են այդ ապագայի իրենց պատկերը, որտեղ մեկ գլխավոր կետ կա ընդամենը։ Մեզ տարբեր խոստումներ են տալիս, վարդագույն նկարներ, տեսանյութերեն նկարում, բայց ըստ էության մի բան են ասում՝ չնայած բոլոր արհավիրքներին ու խայտառակ ձախողումներին թող Նիկոլը մնա իշխանության, մնացածը լավ կլինի։ Թե ինչի հաշվին պետք է լավ լինի ու ինչու նա պետք է երրորդ ժամկետի մնա՝ պարզ չէ։ Ո՞ր ձեռքբերման համար։ Ղեկավարի գիտելիք ինչպես չկար այդպես էլ չկա, դրական փորձ չկար ու չառաջացավ, որևէ ոլորտի նորմալ ռազմավարություն չկա, երկիրը պարտքերի մեջ խրված, աղքատությունը շատացած ու սրված, ժողովրդավարությունը քայքայված, հասարակությունը ծայրաստիճան պառակտված ու ատելությամբ լցված, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված, հայկական Սփյուռքը՝ հայրենիքից մեկուսացված, ու այս տխուր ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։

Բայց այս ամենն արձանագրելը նորություն չէ։ Կարծում եմ ավելի կարևոր է այլընտրանք առաջարկելը, որպեսզի մեր քաղաքացիները պարզ ընտրություն ունենան ու միայնակ չլինեն իշխանական քարոզչության հետ։ Այս փոքր/կարճ հոդվածով ուզում եմ հենց դա անել։ Ապրածս կյանքի, բարի համբավի ու արված գործերի հիմքի վրա դրվածապագայի պատկեր առաջարկել։ Այնբավականին պարզ է, կարող եմ ներկայացնել ընդամենը 3-4 կետով։

Նախ, առաջինը և ամենակարևորը։ Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը։ Փոքրիկ խմբակը հենց այդ հիմնական խոստումով եկավ իշխանության ու անամոթաբար խաբեցբոլորիս։ Մենք բերելու ենք այդ սպասված արդարությունը։

Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողի քանակից։ Համարձակ ու հայրենասեր մարդկանց ոչ թե հեռացնելու, այլ խրախուսելու ենք ու առաջ տանելու։ Երիտասարդներին կանաչ ճանապարհ ենք տալու։ Ոչ թե դատարկելու ենք պետական բյուջեն ու լցնելու ենք սեփական գրպանները, այլ անելու ենք ճիշտ հակառակը, որովետև դա է ճիշտը, դա է արդարը և դա է մեզ պետք։ Նույնիսկ՝ մեր սեփական միջոցների հաշվինպարտավոր ենք հարստացնել մեր երկիրը։ Օգտագործելու ենք տասնամյակների ընթացքում տասնյակ երկրներում ձեռք բերված գործարար կապերը աշխարհի լավագույն ու հռչակավոր ընկերությունների հետ ու երկիրը հարստացնենք, կառուցենք և շենացնենք։ Մեր ժողովուրդը ու մեր պետությունը բազմաթիվ կարիքներ ունեն։ Ինչի համար ենք աշխատել ու վաստակել, եթե չպետք է բավարարենք այդ կարիքները։ Տարիներ շարունակ տնտեսական զարգացման տեմպերով աշխարհին զարմացրել են մեր բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հիմա գալիս է զարմացնելու մեր ժամանակը։

Երկրորդը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության, բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիներիերկիր։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը։ Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով և հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում։

Բացի այդ։ Մենք չենք կարող խոսել զարգացման մասին, եթե մեր հասարակության զգալի մասը ճկռում է տարատեսակ, մասնավորապես՝ բանկային պարտքերի տակ։ Մարդը մի անգամ վարկ է վերցրել ինչ-որ մի ընթացիկ հարց լուծելու համար՝ մեքենա կամ բնակարան գնելու, որոշները՝ Նոր Տարի անելու համար։ Ու ընկել է պարտքերի անվերջ շրջանի մեջ, որովետև կարիքները չեն ավարտվում, իսկ կյանքը գնալով թանկանում է ու դժվարանում, եկամուտները՝ պակասում։ Այս մարդկանց իրենց խնդրի հետ մենակ չենք թողնելու ու բանկերի և այլ վարկային կազմակերպությունների հետ միասին գտնելու ենք համապատասխան լուծումներ։ Տեսնում եմ և ունեմ այդ լուծումներիճանապարհները։

Երրորդը։ Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ Պրիմիտիվ քեն քշելու ու միաժամանակ քծնելու խաբեպա ու հայերիս համար ամոթալի քաղաքականությունը դադարեցնելու ենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած «բարեկամություն» անելով իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Մենք հենց այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին։

Չորրորդը։ Մենք կրկին պետք է մի մեծ ընտանիք դառնանք, ուր յուրաքանչյուրըիրական սիրո ու համերաշխության մթնոլորտում զբաղվում է իր գործով ու շենացնում հայրենի տունը։ Փոքրիկ խմբակին հեռացնելուց հետո ատելությունը պետք է արմատախիլ անենք Հայաստանից։Կարծում եմ, որ պետք է նաև ազգովի հավաքվենք ու լրջորեն վերլուծենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ անցած տարիներին։ Շատ խնդիրների պատճառներ մեր մեջ ենք գտնելու և պետք է ուժ գտնենք մեր մեջ ներողություն խնդրել իրարից տեղի ունեցած արհավիրքների համար և Հայաստանը պետք է դարձնենք ամբողջ աշխարհի հայերի ամենաապահով ու երազանքի՝ տունը։

Մեր ապագայի մասին իմ պատկերացումն ամենաընդանուր գծերով այսպիսինն է։ Իհարկե, էլի ասելիք ունեմ, ամբողջը չէր։ Առաջիկայում դեռ կանդրադառնամ այս հարցերին, կխոսեմ ավելի մանրամասն ու ծրագրային, կխոեն այս մասին նաև «Մեր ձևով» շարժման իմ գործընկերները։ Բայց ներկայացրեցի Ձեզ ամենակարևորը ու հանգիստ եմ, որ ապագայի պատկերի մասին մտածելիս այլևս կկարողանաք համադրել առնվազն երկու տեսարան։ Մեկն այն է, որում ապրում ենք արդեն 7 տարուց ավելի։ Մյուսն այն է, որի մասին կարդացիք հենց նոր։

Ընտրությունը ձերն է։ Հասկանալի է, որ այսպես թե այնպես՝ ապագան գալու է։ Այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք։ Արդար, բարեկեցիկ, հարուստ, խաղաղ ու համերաշխ Հայաստանի Հանրապետության ապագան»,- գրելէ նա:

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ու ՔՊ-ին ճիպոտելու՞ են»․ Խաչիկ Մանուկյան (video) Պարոն Աշոտյան, շատ ճիշտ եք ասում, բայց ու՞մ եք ասում․ Անժելա Թովմասյան (video) 56-ամյա տղամարդը ձերբակալվել է Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող կեղծ մեղադրանքները Արցախցիները նամակով դիմել են Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը ԿԱՐԵՎՈՐ․ Քաղաքացիները դատարանում հաղթել են Ավինյանին․ Սամվել Հակոբյանը մանրամասնում է (video) Նախաձեռնում ենք Արցախի թեմի առաջնորդին իր պարտականություններից ազատելու գործընթաց․ Հոխիկյան Երկիրը գլխի վրա շուռ ա եկել, հենց որոշեցին՝ Թոքմաջյանի՞ն պիտի քննադատեն. քանդակագործ Գետափ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Սարգիս Գալստյանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել․ «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am