Սարգիս Գալստյանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանին մեղավոր ճանաչելու և 18 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, 2024թ նոյեմբերի 22-ին հրապարակել է Սարգիս Գալտսյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան և դատապարտելով ազատազրկման՝ 18 տարի ժամկետով։ Այս դատավճռի դեմ բողոքներ են ներկայացվել՝ թե՛ պաշտպանության, թե մեղադրանքի կողմից։ Դատախազությունը պահանջել է բեկանել առաջին ատյանի դատական ակտը՝ դատապարտելով Գալստյանին ցմահ ազատազրկման, պաշտպանության կողմը՝ բեկանել դատական ակտը և արդարացնել Գալստյանին։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Հովհաննիսյանի, մերժել է Սարգիս Գալստյանի վճռի դեմ կողմերի բողոքները՝ թողնելով դատավճիռն անփոփոխ։ Դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել՝ թե դատախազի, թե պաշտպանության կողմից, որոնք, սակայն, վարույթ չեն ընդունվել։ Դատավճիռն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կատարման։

Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ իբրև որպես «պարետ», թեև Արցախում ընդամենը մի քանի տասնյակ հայ էր մնացել, որոնք ևս ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Երևան։ Գալստյանի կինն ինստագրամյան իր էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակվում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։

ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Սարգիս Գալստյանից բացի այս գործով այլ մեղադրյալներ չկան։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Գալստյանը նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքից հրաժարվել է, քանի որ այն տրվել էր հարկադրանքների ներքո։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ու ՔՊ-ին ճիպոտելու՞ են»․ Խաչիկ Մանուկյան (video) Պարոն Աշոտյան, շատ ճիշտ եք ասում, բայց ու՞մ եք ասում․ Անժելա Թովմասյան (video) 56-ամյա տղամարդը ձերբակալվել է Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող կեղծ մեղադրանքները Արցախցիները նամակով դիմել են Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը ԿԱՐԵՎՈՐ․ Քաղաքացիները դատարանում հաղթել են Ավինյանին․ Սամվել Հակոբյանը մանրամասնում է (video) Նախաձեռնում ենք Արցախի թեմի առաջնորդին իր պարտականություններից ազատելու գործընթաց․ Հոխիկյան Երկիրը գլխի վրա շուռ ա եկել, հենց որոշեցին՝ Թոքմաջյանի՞ն պիտի քննադատեն. քանդակագործ Գետափ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Սարգիս Գալստյանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել․ «Փաստինֆո» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է, հայկական Սփյուռքը՝ հայրենիքից մեկուսացված․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am