Սաֆարովին կոչում տալով՝ Ալիևն ասում է՝ հայե՛ր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելnւ ենք

Օրեր առաջ մեր մեդիա տիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նյութը տարածվում էր ադրբեջանական սոցցանցային տիրույթում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձա․ սպասում էի հաստատման ու փաստական տվյալների։ Երկու օր առաջ ադրբեջանական մամուլն արդեն հրապարակեց լուսանկարներ։ Նորություն չէ, որ Սաֆարովը հենց պետության կողմից արժանացել է թոշակի իր «սխրանքի» համար, ունի բնակարան, լիովին ապահովված է, համարվում է «հերոս»։

Այստեղ մեկ այլ լուր է ինքնին նորություն․ ի՞նչ է սրանով մեզ ասում ադրբեջանական պետությունը, կոնկրետ՝ ղեկավարությունը․ ասում է՝ հայեր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելու ենք, էդ երեք պարկ «գարին» ու երկու «կանեստըր» բենզինը ուղարկում ենք, որ ձեր կառավարության բերանում լեզու դնենք «խաղաղության» թատերաշրջանի հերթական սեզոնը խաղալու համար, բայց միաժամանակ ձեզ շատ ուղիղ ասում ենք՝ մեզ մոտ քնած հային կացնահարողը «հերոս» է, մեզ մոտ ատելություն քարոզվել է ու շարունակում է քարոզվել պետական մակարդակով, մեզ մոտ Ալիևի ուղիղ հրահանգով ձեր պետությունը համարվում է «մեր պատմական հողը», որի հետևից մենք մի օր գալու ենք, դրա համար էլ շարունակում ենք զինվել։ Սա ասվում է մեզ ուղիղ, հստակ, առանց այլևայլությունների։ Հիմա արդեն հայ հանրության գիտակցությունից է կախված՝ իրենք կորոշեն խաբնվել երեք պարկ բրնձին, թե ուղղակի կընկալեն իրենց ասված անթաքույց թշնամական խոսքը ու իրենց հաշիվը կքաշեն՝ այսինքն՝ կկառուցեն այնպիսի պետություն, որտեղ որևէ մեկի մտքով չանցնի, որ ՀՀ քաղաքացուն հասցված վնասը մնալու է անպատիժ, ավելին՝ պարգևատրվելու է…

Իմ համոզմամբ՝ չի կարելի ունենալ նման կանխատեսելի հակառակորդ ու մնալ անպատրաստ գալիք մարտահրավերների առաջ։ Անպատրաստ լինելը ուղղակի հանցագործություն է մեր պետության ու մեր քաղաքացիների հանդեպ»,- գրել է նա:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ու ՔՊ-ին ճիպոտելու՞ են»․ Խաչիկ Մանուկյան (video) Պարոն Աշոտյան, շատ ճիշտ եք ասում, բայց ու՞մ եք ասում․ Անժելա Թովմասյան (video) 56-ամյա տղամարդը ձերբակալվել է Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող կեղծ մեղադրանքները Արցախցիները նամակով դիմել են Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը ԿԱՐԵՎՈՐ․ Քաղաքացիները դատարանում հաղթել են Ավինյանին․ Սամվել Հակոբյանը մանրամասնում է (video) Նախաձեռնում ենք Արցախի թեմի առաջնորդին իր պարտականություններից ազատելու գործընթաց․ Հոխիկյան Երկիրը գլխի վրա շուռ ա եկել, հենց որոշեցին՝ Թոքմաջյանի՞ն պիտի քննադատեն. քանդակագործ Գետափ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Սարգիս Գալստյանի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել․ «Փաստինֆո» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է, հայկական Սփյուռքը՝ հայրենիքից մեկուսացված․ Կարապետյան Պարոն Ղուշչյա՛ն, կա՛մ դուք հետևություն կանեք, կա՛մ՝ մենք․ Անժելա Թովմասյան (video) «Ռուբեն Բաբայան, քո հետույքը չի՛ փրկվելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը հունից դուրս է եկել․ ի՞նչ է ասել երեկ Սրբազաններին․․․ (video) ՔՊ-ն «ռուսի շպիոն» ա ասում, ասում եմ ձեզ՝ հաղթելու շանս չունեն․ Գառնիկ Դանիելյան (video) ՀՐԱՏԱՊ․ Վեհափառը հրաժարվել է հանդիպել Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյանը մանրամասնում է (video) #ՀԻՄԱ․ «Ու հենց այդ պահին տեսանք՝ ոնց են ծորում Պուտինի առաջ»․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am