Էլ ու՞մ բռնեմ, նստացնեմ, շանտաժ անեմ...ոչինչ չի աշխատում...էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու...

«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է.

Այո, տոնածառի լույսերը վառելու արարողությունը շատ սիրուն էր և ապրեն կազմակերպիչները, բայց դա չի «կտրում» ձեր նողկալի արարքների ժապավենը և չի արդարացնում այսօրվս հերթական շրջիկ պատարագը: Մանավանդ տոնածառի արարողությունը ֆինանսավորել ենք մենք` մեր վճարած հարկերից, որպեսզի մեր երեխաներն ուրախ դիմավորեն Նոր տարին: Իսկ այ այդ «պատարագներն» ու մեր կյանքը խաթարող մյուս իրադարձությունները չենք ֆինանսավորել: 
Բայց երկրի ղեկավարը մոլագարի համառությամբ շարունակում է եկեղեցու դեմ արշավը, մխրճվել է կրոնական թեմաների մեջ, իր ժամանակի մեծ մասը նվիրում է հավատքի, Աստծու, եկեղեցու կանոնակարգի մասին անհեթեթ մտքեր հայտնելու, ապօրինի ու զավեշտական առաջարկներ անելու և հազարամյակներով ձևավորված ավանդույթները ոչնչացնելու գործին:


6-7 ամիս է ողջ ազգը փորձում է բացատրություն գտնել այս անմեղսունակ ու վտանգավոր ընթացքին: Տարբեր վարկածներ են առաջ քաշում: Ամենատարածվածը Ալիև-Փաշազադե վարկածն է` հող են պատրաստում Հայաստանն Արևմտյան Ադրբեջանի վերածելու համար:

Մյուս վարկածը պարզապես նոր թիրախի մարմաջն է, քանի որ «նախկիններ» թիրախն այլևս չի գործում, իսկ այս մարդն առանց թշնամու կերպարի չի կարող գոյություն ունենալ:
Կան նաև այլ վարկածներ` զբաղեցնել հանրությանը, որ նոր տարածքների անակնկալ հանձմանը հակադարձելու ժամանակ չունենա...

Բայց ինձ այլ բան է հետաքրքրում. իր թիմի անդամները` սկսած կանանցից (Ալխաս-Նազելի- Անահիտ-մյուսներ), վերջացրած շրջիկ պատարագասերների թափառախմբին այսօր միացած Գնել Սանոսյան (որ թաքուն քննադատում է շեֆին), սյունեցի Արմեն Խաչատրյան, նախորդ անգամ` Վահագն Խաչատուրյան (որ առանց տարիքից ամաչելու միացել էր թափառախմբին)...Արարատ Միրզոյան ու Խուդաթյան...գեթ մեկ անգամ հարցրե՞լ են իրենց «զորավարին»` ինչու, ինչ նպատակով, հանուն ինչի ես քանդում մեր Եկեղեցին? Որն է այս անմիտ ու վտանգավոր քայլիդ իրական նպատակը? Ակնհայտ է, չէ՞, որ սա քեզ-մեզ օգտակար չէ, հակառակը` խիստ վնասում է ու նվազեցնում մեր առանց այն էլ նոսր ռեյտինգը...գոնե իրենք իրենց համար այդ հարցի պատասխանն ունեն? Թե ստրուկի, կույրի, գործիքի բթությամբ, առանց հասկանալու, ուղղակի ծառայում են երկիրն ապամոնտաժելու գարշելի ծրագրին...

ՀԳ Շրջիկ պատարագների փակուղին ակնհայտ է...հիմա երևի մտածում է` պատարագի տեքստը խմբագրեցի, պայքարող սրբազաններին «պադվալ» գցեցի, դավաճան սրբազաններին իմ տակ մտցրի, եկեղեցում դրոշ դրեցի, «բարեփոխման» ծրագիր հրապարակեցի, էլ ու՞մ բռնեմ, նստացնեմ, շանտաժ անեմ...ոչինչ չի աշխատում...էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու...

 

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Պարոն Ղուշչյա՛ն, կա՛մ դուք հետևություն կանեք, կա՛մ՝ մենք․ Անժելա Թովմասյան (video) «Ռուբեն Բաբայան, քո հետույքը չի՛ փրկվելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ն «ռուսի շպիոն» ա ասում, ասում եմ ձեզ՝ հաղթելու շանս չունեն․ Գառնիկ Դանիելյան (video) ՀՐԱՏԱՊ․ Վեհափառը հրաժարվել է հանդիպել Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյանը մանրամասնում է (video) #ՀԻՄԱ․ «Ու հենց այդ պահին տեսանք՝ ոնց են ծորում Պուտինի առաջ»․ Անժելա Թովմասյան (video) Ալե՛ն, հատուկ քեզ համար եմ ասում՝ ու՞մ համար էիր էդ անում․ Անժելա Թովմասյան (video) Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու նպատակով․ Կայա Կալաս Տղամարդը, որն ամեն առավոտ սրտիկ է անում, լուրջ մեղք է, արհամարհեք. Լևոն Հարությունյան Ի՞նչ վիճակ է սահմանին․ Սուրեն Պապիկյանը մանրամասնում է (video) Սաֆարովին կոչում տալով՝ Ալիևն ասում է՝ հայե՛ր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելnւ ենք Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմը Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ պարգեւավճարներ են ստացել Վաղը Սրբազանին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ Փաշինյան Նիկո՛լ, քեզ համար մի զարմանալի բան պետք է ասեմ․ Արթուր Համբարձումյան (video) Էլ ու՞մ բռնեմ, նստացնեմ, շանտաժ անեմ...ոչինչ չի աշխատում...էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու... Երևանում հիմա, այս պահին, օդը ԿՐԿՆԱԿԻ աղտոտված է, քան 170կմ հեռու գտնվող Թբիլիսիում Ֆինանսական բեռը պետությունը չի հոգում Հայաստանը հիմա գտնվում է 2004թ.-ի Ռուսաստանի վիճակում. Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ. Միքայել Նահապետյան Դուք հա՞շտ եք, որ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյան Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են. «Հետք» Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին «Վերնիսաժի» մոտ միջադեպով 16 անձ ներգրավված է քրվարույթում, 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարները Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից․ Սամվել Բաբայան Կոտայքի մարզում 7 երիտասարդներ, որոնցից 3-ը անչափահասներ են եղել, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am