Ֆինանսական բեռը պետությունը չի հոգում

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼՈՒ


ՄԱՍ 1

Ազգային ժողովում առաջին ընթերցմանբ ընդունվել է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Օրենքի նախագիծը, վերջին տարիների ամենաինտրիգային, ճիշտ կիրառման դեպքում՝ հեղափոխական ծրագրերից մեկը:

2019 թվականից սկսած հանրությունը ականատես է այս օրենքի նախագծի հետաքրքիր էվոլյուցիային, որի վերջնական արդյունքն է հնարավորինս ընդհանրական ձևակերպումներով ներկայացնել ապահովագրական ծրագրի բաղադրիչները՝տեղ թողնելով հետագայում շրջադարձային ձևափոխումների համար:

Եվ քանի որ շահագրգիռ մարմինները 24/7 ռեժիմով ներկայացնում են առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, հարկ եմ համարում խոսել այս նախագծի տողերի տակ թաքնված ականների մասին, մասնավորապես՝ իրականում ովքեր են ապահովագրության շահառուները 2026 թվականին և հաջորդ տարիներին:

ԱՅՍՊԵՍ

Նախագծում առանձնացված է 15 շահառուների խմբեր, որանցից 10-ի դեպքում ապահովագրավճարը վճարելու է ՀՀ կառավարությունը, մնացած 5-ի դեպքում՝ քաղաքացիները կամ ՀՀ ռեզիդեները, իրենք՝ իրենց աշխատավարձից կամ եկամուտներից:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամները ապահովագրական առումով առանձին շահառուների խումբ չեն, և այս խմբի ապահովագրավճարի ֆինանսական բեռը պետությունը չի հոգում: Ավելին, եթե ուշադիր ուսումնասիրենք 2026թվակաի ՀՀ

պետական բյուջեն, ապա ակնհայտ է, որ պետական պատվերի ծրագրով զինծառայողներին հատկացվել է 3,0 մլրդ. դրամ գումար, 2025 թվականի 6,9. մլրդ. դրամի փոխարեն, հետևաբար ակնհայտ է, որ 2026 թվական 200.001 դրան և ավել աշխատավարձի հաշվարկային բազա ունեցող զինծառայողները պարտադիր կվճարեն ապահովագրավճար, որպես նոր «հարկատեսակ»:

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Միայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կապահովագրվեն պետության կողմից՝ ինչպես հաշմանդամություն ունեցող այլ քաղաքացիները:

Սոցփաթեթի շահառուները՝ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները, բուժաշխատողները նույնպես կվճարեն ապահովագրավճար:

2026 թվականին 200.001 դրամից ավել հաշվարկային աշխատավարձ ունեցող սոցփսթեթի շահառուները կվճարեն ապահովագրավճար:

ՆՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

65 տարեկանից բարձր տարիքային խումբի ՀՀ քաղաքացիների և ռեզիդենտների փոխարեն ապահովագրավճար կվճարի ՀՀ կառավարությունը՝ ֆինանսների նախարարությունը:

ՀԻՇԵՑՈՒՄ

Ըստ ՄԱԿ-ի սահմանած սանդղակի, երկիրը, որտեղ տարեցների տեսակարար կշիռը 7%-ից բարձր է, համարվում է ծերացող, ՀՀ-ում տարեցների տեսակարար կշիռը մոտ 14% է:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, 2026-2028 թվականների անցումային խառնաշխոթը կառավարելու համար հանձնարարեք համապատասխան գերատեսչությանը պետական պատվեր/ ապահովագրություն շահառուների շարժը, իրավունքները, պարտավորությունները հստակեցրած թղթին հանձնեն և հաստատեն:

Այլապես անգամ այս քաոսը ստեղծողն ինքն է ընկնելու քաոսի պտտահողմի մեջ:

ԱՄՓՈՓՈՒՄ

ՀՀ-ում ավարտվում է զինվորի ժամանակաշրջանը, երբ մեր հերոսը սահմանում կանգնած զինվորն էր: Այսուհետ, և՛ զինծառայողը, և՛ զինծառայողի ընտանիքի անդամը կհոգա իր առողջապահական ծախսերը ինքը:

Շարունակելի.....

Առողջություն եւ իրավունք հասարակական կազմակերպության համահիմնադիր Ծաղիկ Վարդանյան

 

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Պարոն Ղուշչյա՛ն, կա՛մ դուք հետևություն կանեք, կա՛մ՝ մենք․ Անժելա Թովմասյան (video) «Ռուբեն Բաբայան, քո հետույքը չի՛ փրկվելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ն «ռուսի շպիոն» ա ասում, ասում եմ ձեզ՝ հաղթելու շանս չունեն․ Գառնիկ Դանիելյան (video) ՀՐԱՏԱՊ․ Վեհափառը հրաժարվել է հանդիպել Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյանը մանրամասնում է (video) #ՀԻՄԱ․ «Ու հենց այդ պահին տեսանք՝ ոնց են ծորում Պուտինի առաջ»․ Անժելա Թովմասյան (video) Ալե՛ն, հատուկ քեզ համար եմ ասում՝ ու՞մ համար էիր էդ անում․ Անժելա Թովմասյան (video) Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ արտաքին միջամտությունը կանխելու համար օգնություն ստանալու նպատակով․ Կայա Կալաս Տղամարդը, որն ամեն առավոտ սրտիկ է անում, լուրջ մեղք է, արհամարհեք. Լևոն Հարությունյան Ի՞նչ վիճակ է սահմանին․ Սուրեն Պապիկյանը մանրամասնում է (video) Սաֆարովին կոչում տալով՝ Ալիևն ասում է՝ հայե՛ր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելnւ ենք Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմը Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ պարգեւավճարներ են ստացել Վաղը Սրբազանին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ Փաշինյան Նիկո՛լ, քեզ համար մի զարմանալի բան պետք է ասեմ․ Արթուր Համբարձումյան (video) Էլ ու՞մ բռնեմ, նստացնեմ, շանտաժ անեմ...ոչինչ չի աշխատում...էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու... Երևանում հիմա, այս պահին, օդը ԿՐԿՆԱԿԻ աղտոտված է, քան 170կմ հեռու գտնվող Թբիլիսիում Ֆինանսական բեռը պետությունը չի հոգում Հայաստանը հիմա գտնվում է 2004թ.-ի Ռուսաստանի վիճակում. Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ. Միքայել Նահապետյան Դուք հա՞շտ եք, որ ՔՊ-ն, մեր երեխաներին խաբել ու ֆուտբոլի դաշտը չի վերանորոգել. Մեսրոպ Մանուկյան Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են. «Հետք» Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին «Վերնիսաժի» մոտ միջադեպով 16 անձ ներգրավված է քրվարույթում, 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարները Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից․ Սամվել Բաբայան Կոտայքի մարզում 7 երիտասարդներ, որոնցից 3-ը անչափահասներ են եղել, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am