Օրհներգը հնչեցնել նախ կառավարության նիստից առաջ, ոչ թե առաքելահիմն Եկեղեցում

Տավուշի ծխական խորհրդի անդամ, նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում, մեջբերելով պատմաբանների աշխատությունները, հիշեցնում է, որ Հայ Առաքելական եկեղեցին առաջացել է դեռ առաջին դարում՝ առաքյալների քարոզչությամբ, ապա պետականացվել՝ լինելով հենց պետության համար շատ անհրաժեշտ գործոն։ Եկեղեցին գոյություն է ունեցել նաև այն ժամանակ, երբ չենք ունեցել պետություն, իսկ այն՝ պետական կրոնի կարգավիճակ։
Այնուհետև Շուշանյանը ընդգծում է, որ հենց այդ պայմաններում էլ եկեղեցին պահել է մեր ազգի ինքնությունն ու հասցրել մինչև նոր պետականության ձեռքբերմանը։

Գրառման մեջ Շուշանյանը մասնավորեցնում է.
«Հայաստանում կաթողիկոսական աթոռն օրգանական շարունակությունն էր Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, նրանց հաջորդած քարոզիչների, եպիսկոպոսների և քրիստոնեական վարդապետությունը ընդունած և շուրջ 250-ամյա անձնվեր աշխատանքի։

Այո, Հայոց Առաքելական եկեղեցին և հայոց առաքելական քրիստոնեությունը ծագել են դեռ առաջին դարում, իսկ պետականացվել խոհեմ Տրդատ Գ-ի գլխավորւթյամբ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ կողմից կաթողիկոսի կարգմամբ, ով և հետագայում ՁԵՌՆԱԴՐՎԵԼ Է ԿԵՍԱՐԻԱՅՈՒՄ։ Խոհեմ, քանի որ այն ժամանակ արդեն իսկ տարածում գտած քրիստոնեությունը պետությանն այդքան անհրաժեշտ միասնականոության հզոր ուժ էր, ինչպես նաև դեռ հեթանոս Հռոմեական կայսրությունից և զրադաշտ Պարսկաստանից քաղաքական ինքնուրույնության և ազգային ինքնության լրացուցիչ լծակ։

 

Ուստի, 301 թվականին արդեն իսկ սուրբ առաքյալներով և նրանց հետնորդներով հիմնված Հայ Առաքելական քրիստոնեությունը պետականացվեց և համազգայնացվեց, ինչն այդքան անհրաժեշտ էր պետությանը։

Ավելին, Հայ Առաքելական եկեղեցին 301 թվականից շարունակեց իր 17-ԴԱՐՅԱ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ և ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ։ Այդ ամբողջ ընթացքում պահպանեց հայ ազգը, մշակույթը ու հայի ինքնությունը և հային հասցրեց դեպի նոր պետականության հանգրվան։ »

Միաժամանակ, Շուշանյանը առաջարկել է յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ՀՀ կառավարության նիստից 5 րոպե առաջ՝ ժամը 10:55-ին, հնչեցնել Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Ամբողջական գրառումն՝ այստեղНет описания фото.

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Բաքվի դատարանում շինծու դատավարություն է․ Կարեն Ավանեսյանը ցուցմունք է տվել Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ անվտանգության լուրջ ռիսկեր կան ԱԺ-ում 1 ամսում 2 անգամ պարգևատրում են ստացել «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am