2025 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը երկու անգամ ավելի շատ գումար է հատկացրել Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան գործուղումների* համար, քան նախորդ տարի։ Այս մասին են վկայում վարչապետի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված տվյալները։
Այսպես` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը վարչապետի աշխատակազմը Փաշինյանի արտասահմանյան այցերի համար ծախսել է 3 294 375 դրամ։ Դրանից օրապահիկի համար ծախսվել է 958 735, ավիատոմսերի գնման համար՝ 2 335 640 դրամ։
Միաժամանակ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում այդ ծախսերը կրկնապատկվել են։ Փաշինյանի արտասահմանյան գործուղումների համար հատկացվել է 5 958 896 դրամ, որից օրապահիկի համար վճարը կազմել է 2 580 465 դրամ, ավիատոմսերի համար ՝ 3 378 431 դրամ։ Ընդ որում, ինչպես հստակեցրել են վարչապետի աշխատակազմից, հյուրանոցային ծառայությունների և մեքենաների վարձակալման ծառայությունների գումարները վճարվել են ամբողջ պատվիրակության համար ընդհանուր գումարով, ուստի հնարավոր չէ առանձնացնել կոնկրետ վարչապետի համար կատարված ծախսը:
Աշխատակազմից նաև հավելել են, որ այն արտասահմանյան այցերին, որոնց ընթացքում ընտանիքի անդամներն ուղեկցել են վարչապետին, ծախսերը կատարվել են անձնական միջոցներից:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը