Թե Կտրիճ անունն այդքան դուրդ եկել է, անունդ դնենք Կտրիճ Նիկոլ

Մեծ մեծերը, երբ մեկին կպնում ու պոկ չէին գալիս, նախատում էին՝ ցաքի փո՞շ ես (փուշ)։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է․ իրեն թվում է, թե որ մի բանի կպնում ու պոկ չի գալիս, մարդիկ ,,ճակատից պաչում են,, ։ Ճիշտ է դժվարությամբ, մատները ծակծկելով, բայց մաս- մաս հանում, հեռացնում են։ 

2018-ից եկել, չի եկել՝ Եկեղեցուն է թիրախավորել։ Տեսել է, որ Եկեղեցուն թիրախավորելով գործը չի կարողանում առաջ տանել, ,, պրիցելը փոխել,, , Կաթողիկոսին է ուղղել։ Կարճ ասած՝ Կտրիճացավով  է ընկել։ Աստծո ամեն օր մի բան է մոգոնում, որը բոլոր կանոնակարգերից դուրս է։ Հիմա էլ անցել է Եկեղեցու կանոնադրությանը։ Բա թե՝ կանոնադրություն  չկա։ Իբր Գարեգին Բ- ի խոսքն է մեջբերում․  «2011 թվին ասում է՝ մոտ ապագայում դա կընդունվի։ 2011 թվից էլ անցել է ևս 14 տարի»։  

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին կանոններ ունի դարերով՝ Տիեզերական ժողովների կանոններ, Հայ եկեղեցու ազգային ժողովների որոշումներ, Ներսես Շնորհալուց մինչև Ներսես Աշտարակեցի ձևավորված կանոնական ավանդույթ։ Եկեղեցին չի ապրում կանոնադրությամբ, այլ ապրում է կանոնական ավանդությամբ։ Վերջապես ե՞րբ է Փաշինյան- վարչապետի աթոռը զբաղեցնողը հասկանալու, որ ինքը պետական պաշտոնյա է, ոչ թե եկեղեցական իրավունքի սուբյեկտ։ Կանոնականության հարցերը որոշում են Եկեղեցու ժողովները, Եպիսկոպոսական սինոդը, Կանոնական ավանդույթը, ոչ թե գործադիր իշխանության ղեկավարը։ Փաշինյանի ասածի մեջ փաստ չկա, զուտ քաղաքական հայտարարություն է։  Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ պետությունն իրավասու չէ գնահատել «կանոնական վիճակը», արձանագրենք, որ  կաթողիկոսի ձևակերպումը «Մոտ ապագայում կկազմվի կանոնադրություն»,  չի նշանակում ժամկետային պարտավորություն։ Հոգևոր աշխարհում դարը ակնթարթ է։ Սա ոչ ժամկետային խոստում է, ոչ էլ պարտադիր կատարելի նորմ։ Իսկ եթե Փաշինյանի  աշխարհիկ ուղեղն այդպես է մտածում, հարց՝ եթե սա «ապականոնական վիճակ» է, ինչո՞ւ պետությունը դա չի արձանագրել օրենքով, այլ հիշում է միայն քաղաքական հարմար պահին։ Եթե Եկեղեցին «անօրինական» է, որովհետև ինչ- որ թուղթ 14 տարի առաջ «մոտ ապագայում» պիտի ընդունվեր, ևս մի  հարց՝ իսկ պետությունը որտե՞ղ էր այդ 14 տարին։ Եթե խախտում կար՝ ինչո՞ւ չեք արձանագրել։ Եթե չկար՝ ինչո՞ւ հիմա դարձավ «ապականոնական»։ «Ապականոնական վիճակի» մասին գնահատականը քաղաքական հայտարարություն է՝ առանց իրավական կամ կանոնական իրավասության։ Ինչևէ, Փաշինյանի հայտարարությունները Եկեղեցու, Կաթողիկոսի նկատմամբ այնքան անհիմք են, որ թույլ է տալիս մտածելու ու ասելու՝ թե Կտրիճ անունն այդքան դուրդ է եկել, անունդ դնենք Կտրիճ Նիկոլ ու պրծնենք։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 976 անգամ
Լրահոս
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am