ԵԽ կազմակերպությունը 1 Level ահազանգ է հնչեցրել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) և միջազգային գործընկերների՝ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի («European Federation of Journalists» (EFJ)), Լրագրողների միջազգային ֆեդերացիայի («International Federation of Journalists» (IFJ)) և «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամի (Justice for journalists fund (JFJ)) հնչեցրած ահազանգերին, և հանդես եկել խիստ կոչով:

Նշենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) միջազգային հեղինակավոր իր գործընկերներին՝ Լրագրողների Եվրոպական ֆեդերացիային («European Federation of Journalists» (EFJ)), Լրագրողների միջազգային ֆեդերացիային («International Federation of Journalists» (IFJ)) և«Արդարություն լրագրողների համար» հիմնադրամին (Justice for journalists fund (JFJ)) իրազեկել էր ՀՀ իշխանությունների կողմից Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ հակաիրավական գործողությունների, քաղաքական հետապնդումների, խմբագրությունը և նրանց բնակարանները խուզարկելու, տեխնիկան առգրավելու և կալանավորելու մասին: Միությունը իր գործընկերներին նաև համապատասխան նյութեր էր տրամադրել՝ ակնկալելով համարժեք արձագանք:

Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» ՀՀ իշխանություններին ուղղված շատ խիստ՝ Առաջին մակարդակի (1 Level) ահազանգ-կոչով է հանդես եկել, որում, մասնավորապես, ասվում է .
«Փոդքասթի հաղորդավարները ձերբակալվել են խուլիգանության մեղադրանքով, լրագրողներն անմիջապես կալանավորվել են, Antifake.am-ի սարքավորումներն առգրավվել են
2025թ. նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալեցին Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ինչպես նաև Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին, ով ավելի ուշ ազատ արձակվեց։ Ձերբակալություններն իրականացրել են դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները, ովքեր նաև խուզարկություններ են անցկացրել վերջիններիս բնակության վայրերում։ Միևնույն ժամանակ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Antifake.am-ի շենքը՝ առգրավելով տեխնիկական և լրագրողական սարքավորումներ՝ տեսախցիկներ, բարձրախոսներ, համակարգիչներ, շտատիվներ և տվյալների կրիչներ։
Քրեական գործը վերաբերում է փոդքասթի նոյեմբերի 8-ի թողարկման ընթացքում արված արտահայտություններին։ Իշխանությունները դրանք որակել են որպես «խմբակային խուլիգանություն՝ տեղեկատվական կամհաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ»։ Հաղորդավարների և նրանց իրավապաշտպանների խոսքով՝ այդ արտահայտությունները եղել են քաղաքական մեկնաբանություններ՝ ի պատասխան Ազգային ժողովի նախագահի նախկինում հնչեցրած հրապարակային վիրավորանքներին։ Իսկ Ազգային ժողովի խոսնակը հայտարարել է, որ թողարկումը նաև պարունակել է «սպառնալիքներ»։
Նոյեմբերի 14-ին դատարանը Սաղաթելյանի և Սամսոնյանի նկատմամբ կիրառեց երկամսյա նախնական կալանք։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) գնահատմամբ՝ խուլիգանության դրույթի կիրառումը շրջանցում է Հայաստանում վիրավորանքի ապաքրեականացումը և չի համապատասխանում խուլիգանության իրավական տարրերին, ներառյալ՝«հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի» պահանջին։ ՔԻՀԿ-ը նաև նշում է, որ լրագրողականսարքավորումների առգրավումը կապ չունի մեղադրանքների հետ և խոչընդոտում է Antifake.am-ի գործունեությանը։ Կազմակերպությունը դատավարությունը համարում է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին հակասող։
Հետևյալ հետևողական գործողություններն ակնկալվում են։

Գործընկեր կազմակերպությունները՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» (Safety of Journalists Platform), Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան («European Federation of Journalists» (EFJ)), Լրագրողների միջազգային ֆեդերացիան («International Federation of Journalists» (IFJ)) և «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամը (Justice for journalists fund (JFJ)) կոչ են անում Հայաստանի իշխանություններին՝
• Պարզաբանել խուլիգանության մեղադրանքների կիրառման իրավական հիմքերը, ինչպես նաև գործի շրջանակում առաջադրված ենթադրյալ «սպառնալիքների» իրավական հիմքերը։

• Վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի օրինականությունն ու անհրաժեշտությունը՝ նրանց ազատ արձակումն ապահովելու նպատակով՝ ՄԻԵԿ-ի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա) պահանջներին համապատասխան։
• Հիմնավորել Antifake.am-ի լրագրողական սարքավորումների առգրավումը և վերադարձնել այդ սարքավորումները։
• Տեղեկություններ տրամադրել քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, Առաջին կարգի՝ 1 Level ահազանգը հնչեցվում է արտակարգ և ծանր իրավիճակներում, երբ սպառնալիքների, ոտնձգությունների, դրանց հետևանքների վտանգը խիստ բարձր է:
Այս ահազանգը վերաբերում է լրատվամիջոցների ազատության ամենալուրջ և վտանգավոր խախտումների արձանագրումներին, ինչպես նաև լրագրողների կամ լրատվամիջոցների այլ աշխատակիցների կամ նրանց ընտանիքի անդամների սպանությանը, մահափորձին կամ կյանքին ուղղակի սպառնալիքին՝ իրենց լրագրողական աշխատանքով պայմանավորված, լրագրողներին կամ լրատվամիջոցների այլ աշխատակիցներին ծանր վնասվածքներ պատճառող ֆիզիկական հարձակումներին կամ ցանկացած այլ գործողության, բռնության կիրառմանը՝ նրանց ֆիզիկական անվտանգությանը սպառնալու նպատակով, նման խախտումների անպատժելիությանը, իրենց մասնագիտական գործունեության կամ լրագրողի կարգավիճակով պայմանավորված՝ լրագրողների երկարատև կամայական կալանքին կամ բանտարկությանը, լրատվամիջոցների կամայական փակմանը և ցանկացած այլ գործողության, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում կամ լուրջ ազդեցություն ունի առցանց կամ այլ լրատվամիջոցների ազատության վրա:
(1 Level: Covers the most severe and damaging violations of media freedom, including but not limited to murder, assassination or direct threat to the life of journalists or other media actors, or their family members, because of their journalistic work; physical assaults or any acts causing grievous injury to journalists or other media actors, or the use of violence to threaten their physical safety; impunity for any such violations; prolonged arbitrary detention or imprisonment of journalists because of their professional activities or their status as journalist; arbitrary closure of a media enterprise; and any other acts posing a grave threat or having a severe impact on media freedom, online or offline):

Ահազանգի կատեգորիան՝ Լրագրողների ձերբակալություն և կալանավորում (Detention and imprisonment of journalists): Այս կատեգորիան ներառում է՝ լրագրողների և մեդիա գործիչների կամայական, անհարկի կամ քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները, կալանավորումը և բանտարկությունը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի «Լրագրողների անվտանգության հարթակը» խթանում է համագործակցությունը և երկխոսությունը Եվրոպայի խորհրդի, ԵԽ 47 անդամ երկրների և գործընկեր ՀԿ-ների միջև մեդիա ազատությանը վերաբերող հարցերի շուրջ: Միջազգային ՀԿ-ները և լրագրողների ասոցիացիան համապատասխան ազդանշաններ, ահազանգեր են տեղադրում հարթակում՝ իրենց իսկ ստուգմամբ: Նշված ազդանշանները փոխանցվում են շահագրգիռ անդամ պետություններին, որոնք կարող են զեկույցներ տեղադրել դրանց հետագա գործողությունների վերաբերյալ:

2015 թվականից ի վեր Պլատֆորմը նպաստում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների, լրատվամիջոցների անվտանգության, սպառնալիքների, խոսքի ազատությանը վերաբերող լուրջ մտահոգությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը, տարածմանը, բարձրաձայնմանը:

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Բաքվի դատարանում շինծու դատավարություն է․ Կարեն Ավանեսյանը ցուցմունք է տվել Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ անվտանգության լուրջ ռիսկեր կան ԱԺ-ում 1 ամսում 2 անգամ պարգևատրում են ստացել «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am