Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:

24News-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ դա վերաբերում է 2018-2019 թվականներին, երբ Օսիպյանը ոստիկանապետ է եղել և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայություն առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները:

«Հաղորդումն այմ մասին է եղել, որ բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրել է բնակարաններ: Գործի քննության ընթացքում հաստատվել էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել էր 64 զինծառայողների։ Նրանցից որևէ մեկը չի հանդիսացել Գասպարյանի բարեկամը, մտերիմը: Շարքային ծառայողից մինչև վարչության պետեր պարգևատրվել են: Բնական պրոցես է ընթացել: Բնակարան ստացողների մեջ է եղել հենց վարչության պետի տեղակալ Վալերիյ Օսիպյանը: Մինչդեռ սեփական բնակարանն Օսիպյանն անտեսել է, և 64-ից առանձնացրել երեք բնակրան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում: Բնականաբար, դատարանները պետք է կատարեին այդ հրահանգները: Ցավոք սրտի, ունենք դատավճիռ, ըստ որի Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները և երեք ծառայողների տրամատրել բնակարաններ: Պետությունը չգնաց այդ բնակարանները բռնագանձելու ճանապարհով, այլ որոշեց Վլադիմիր Գասպարյանից բռնագանձել այդ բնակարանների գումարը»,-ասաց փաստաբանը:

Իսկ, թե ինչու՞ է Վալերիյ Օսիպյանը 64-ից միայն երեքի մասով հաղորդում ներկայացրել, փաստաբանը չկարողացավ պատասխանել:

«Օրինակ, Գարեգին Գասպարյան անունով մարդ կա, որը ոչ մի ազգակցական կապ չունի Վլադիմիր Գասպարյանի հետ, զուտ պետք էր Գասպարյան անունը հնչեցնել, կա Քնարիկ Սասունյան, ամբողջ գործի քննության ընթացքում կեղծ թեզ էր շրջանառվել, թե նա Անգելինա Գասպարյանի պրոդյուսերն է: Դա կեղծ է, որովհետև նա պրոֆեսիոնալ երգչուհի չէր և պրոդյուսեր ունենալու անհրաժեշտություն չուներ: Մինչդեռ Քնարիկ Սասունյանը և իր ամուսինը համակարգում լավ ծառայողներ էին, ամուսինը պատերազմի մասնակից էր և տվել էր ամեն ինչ, այսինք արժանի ծառայողներ էին: Վերջինը վարչության պետ Ռաֆիկ Զաքարյանն է, որի մասին ասում էին, թե իբր Գասպարյանի ընկերն է: Այսպես կեղտոտ հնարքներով փորձեցին կապել»,-նշեց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նրա խոսքով, այդ գումարները Վլադիմիր Գասպարյանը ո´չ իր, ո´չ էլ ոստիկանության գրպանից է հանել, բյուջեն հաստատվել է Կառավարությունում:

«Եթե այստեղ հանցանք կար, կար 64 դրվագով և հանցակից էր նաև կառավարությունը: Չի լինում այնպես, որ Գասպարյանը պարգևատրի և դրանով լիազորություն չարաշահի: Ինչու Օսիպյանը չի ասել, որ ինքն էլ է բնակարան ստացել և այնտեղ բնակվել մինչև ոստիկանապետ դառնալը: Նա դա ստացել է բարեխիղճ ծառայության համար: Պարոն Օսիպյանը կառավարության մաս դարձավ և գնաց այս ճանապարհով»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նշեց, որ պետության վարքը ևս անհասկանալի է, քանի որ այդ գործարքները փոխանակ ճանաչվեին անօրինական և գույքը հետ բռնագանձվեր, պետությունը փորձել է դա ներկայացնել ապօրինի գույքի բռնագանձման ներքո:

«Վլադիմիր Գասպարյանն ասում է, որ ոչ մի բարի գործ չպետք է անպատիժ մնա: Ըստ էության, պատժվեց ինքը համակարգի նվիրյալներին պարգևատրելու համար»,- ասաց փաստաբան Կոչուբաևը:

դիտվել է 788 անգամ
Լրահոս
Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են Փաշինյանին այսօրվա պատարագին փոքրաթիվ ՔՊ–ականներ են ուղեկցում. Պատարագը մատուցում է Սիոն Սրբազանը Կառավարիչը Միհրան Հակոբյանի վրա հարձակված բանդային ազատեց, հիմա հյուրախաղերի է Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am