Սառույցը շարժվո՞ւմ է. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Թբիլիսիում

«Ժամանակ» թերթը գրում է. «Անդրադարձել ենք մեր երկու երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը»,- նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահին, ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցն ու տարանցիկ կարողությունների մասին հայտարարությունը հատկապես ուշագրավ են հնչում դրանից օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի արած հայտարարության ֆոնին, որ կապված էր տրանսպորտային միջանցքների օգտագործման մասին 2011 թվականին կնքված ռուս-վրացական պայմանագրի հետ: Այդ պայմանագրով նախատեսվում է Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքով, երրորդ կողմի մոնիթորինգի ներքո: Բանն այն է, որ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական հակամարտության մեջ են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում եւ պայմանագրով նրանք փորձում են տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնել այդ հակամարտության պայմաններում, սահման դիտարկելով Ռուսաստանի սահմանը: Իսկ չճանաչված այդ հանրապետությունների տարածքով, որոնց այսպես ասած անջատումը, Վրաստանը չի ընդունում, իսկ Ռուսաստանը ճանաչել է անկախությունը, բեռնափոխադրումը իրականացվելու է շվեյցարական մոնիթորինգի ներքո: Պայմանագիրը կա, սակայն այն չի իրականացվում: Եվ ահա Վրաստանի վարչապետը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան էլ կարող օգտվել այդ տարանցումից, եթե պայմանագիրը մտնի ուժի մեջ, եւ եթե փակ լինի Վերին Լարսի ճանապարհը: Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանը տալիս է իր համաձայնությունը, իսկ Ռուսաստանը դնում է քաղաքական պահանջներ՝ չճանաչված տարածքների հարցում, որոնք Վրաստանի համար ընդունելի չեն: Առանցքային է այստեղ թերեւս այն, որ Ռուսաստանի համար զուտ տնտեսական իմաստով այդ ճանապարհը կարեւոր չէ: Դա կարեւոր է դեպի Ռուսաստան բեռներ փոխադրողների համար, որոնք ձգտում են ռուսական շուկա: Այսինքն՝ դա կարեւոր է թե՛ Հայաստանի, Վրաստանի, թե՛ Թուրքիայի համար: Սակայն Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված չէ մտածել նրանց մասին:

Վրաստանի վարչապետը գուցե այդ հարցում ակնկալում է Հայաստանի եւ Թուրքիայի աջակցությունը՝ Ռուսաստանի հետ բանակցության գործում, Մոսկային համոզելու եւ քաղաքական պահանջներից հրաժարվելու հարցում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վրացական կողմի հետ քննարկել է հարցեր այդ կապակցությամբ: Հետաքրքիր է այն, որ Սերժ Սարգսյանը Վրաստանից մեկնում է Մոսկվա, որտեղ աշխատանքային այց է կատարելու եւ մասնակցելու է ԱՊՀ երկրների վեհաժողովին: Ընդ որում, այստեղ դիտարկման է արժանի փաստը, որ Սարգսյանի՝ Վրաստան այցի վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություն էր տարածվել դեկտեմբերի 16-ի մասով: Սակայն դեկտեմբերի 16-ի համար ոչ պաշտոնական հղումով ռուսալեզու մամուլում ազդարարված այցը տեղի չունեցավ, ու Սերժ Սարգսյանը Վրաստան մեկնեց դեկտեմբերի 25-ին: Եվ այդ տեսանկյունից հետաքրքիր է՝ արդյո՞ք վրացական այցը պլանավորվեց այնպես, որ Սարգսյանը, այսպես ասած, տաք հետքով մեկնի Մոսկվա: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Սարգսյանը մոսկովյան այցի շրջանակում կշարունակի Վրաստանում սկսված թեմայի քննարկումը:

Այդ հարցին, անշուշտ, դժվար է միարժեք պատասխանել, սակայն այդ համատեքստում ուշագրավ է այն, որ մինչ Սերժ Սարգսյանի այցը, Երեւան պետք է ժամաներ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին, սակայն նրա հայտարարված այցը կարճ ժամեր անց հետաձգվեց: Այստեղ հետաքրքիր է նաեւ այն, որ Վրաստանի վարչապետը Հայաստան պետք է ժամաներ Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցից հետո: Այդ իմաստով հատկանշական է այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է տարանցիկ փոխադարձ կարողությունների ընդլայնման մասին: Մյուս կողմից, իհարկե, այստեղ առկա է մեկ այլ հարց: Արդյո՞ք խոսքն անպայմանորեն վերաբերում է տրանսպորտային, կամ միայն տրանսպորտային տարանցմանը, թե՞ խոսք կարող է լինել, օրինակ, գազի մասին՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Եվ այստեղ էլ իհարկե կա մեկ այլ հարց՝ խոսքը նոր գազամուղի՞, թե՞ եղած հնարավորություններով փոխանակման տարբերակի մասին: Ընդ որում, այդ տարբերակի մասին քառակողմ բանակցություն վարվել է երկու տարի առաջ, սակայն, կարծես թե, կողմերը չեն եկել վերջնական պայմանավորվածության: Թեեւ այստեղ խոսքը Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղու մասին է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, առանց Մոսկվայի, այդ հարցն իհարկե չի կարող ունենալ առաջընթաց: Իսկ փոխանակման տարբերակով տարանցման դեպքում էլ «Գազպրոմ»-ի ուղղակի մասնակցությունը անխուսափելի է: Այդպիսով, կա՞ արդյոք որեւէ շարժ հայ-վրացական տարանցիկ կարողությունների հարցում արդյունավետության բարձրացման տեսանկյունից, ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը, թե՞ խոսքը պարզապես հռետորաբանության մասին է: Առանցքային է այստեղ իհարկե Ռուսաստանի մոտիվացվածությունը, եւ այդ առումով դեր կարող է խաղալ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շահագործումը, որը գործնականում Ռուսաստանին նետված մարտահրավեր է, եւ դա կարող է Մոսկվային խթանել՝ որպես պատասխան քայլ առաջընթաց գրանցել դեպի հյուսիս հաղորդուղիների բացման հարցում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am