Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վտանգավոր հայտարարություններ անելը Նիկոլ Փաշինյանի կողմից մի տեսակ արդեն օրինաչափություն է դառնում: Թերևս կարելի է ասել՝ դարձել է: Վտանգավոր հայտարարություններ, որոնք, ի վերջո, ճակատագրական նշանակություն են ունենում՝ միշտ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի:

Հիմա չենք ուզում անդրադառնալ հարցին՝ Փաշինյանը նման հայտարարություններ դիտմա՞մբ է անում, թե՞ չհասկանալով խնդիրներն ու երևույթները, չտիրապետելով դրանց խորքային էությանն ու բովանդակությանը: Դա առանձին խոսակցության թեմա է: Էականն այն է, որ ամեն պարագայում հետևանքները լինում են ծանր, ծանրագույն, որոշ դեպքերում՝ անդառնալի:

Վերցնենք հենց թեկուզ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը: Հիշեցնենք՝ 2019 թվականի օգոստոսին, Համահայկական խաղերի բացմանն ընդառաջ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այդ հայտարարույթունն արեց Նիկոլ Փաշինյանը: Հիմա արդեն հայտնի է, որ նա նման բան հայտարարեց գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրել էին հիմնախնդրի կարգավորման կոնկրետ առաջարկություններ: Իսկ Փաշինյանն այդ առաջարկությունները ոչ միայն մերժեց, այլև հիշյալ հայտարարությամբ զրոյացրեց բանակցությունների առարկան, բանակցությունները շարունակելու իմաստը:

Բայց քանի որ նախորդ համարում հանգամանորեն անդրադարձել ենք այդ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» փաշինյանական հայտարարությանն ու դրա հետևանքներին, միանգամից ու սահուն անցնենք անհամեմատ ավելի թարմ «փայլատակմանը», որն իր վտանգավորության աստիճանով չի զիջում արդեն դիտարկվածին:

Եվ այսպես, Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանին առաջարկում է միասին «ճանապարհային քարտեզ» մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները:

Ինչի մասին է խոսքը, և ինչով է Փաշինյանի այսօրինակ մոտեցումը վտանգավոր:


Ամենից առաջինը. հայտնի է, որ Ալիևը, ադրբեջանական իշխանությունները որդեգրել են մի պետական դիրքորոշում, որ Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է, ու առնվազն 300 հազար ադրբեջանցի պետք է «վերադառնա» հիշյալ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ քաղաքացու իրավունքով հաստատվի Հայաստանում: Ադրբեջանական հակահայ վարչախմբի համար սա քաղաքական կոնկրետ ծրագիր է, որը նրանք իրագործում են ամենատարբեր դրսևորումներով, ընդհուպ՝ նշված անվանմամբ հեռուստաընկերություն գործարկելը, ամենատարբեր հարթակներում շարունակաբար այդ հարցը բարձրացնելը և այլն:

Ի լրումն ամենի, նույնիսկ Փաշինյանի ու ՔՊ-ի համար սա զգայուն թեմա է: Զգայուն բացառապես այն իմաստով, որ երբ նույնիսկ խուլ գյուղերի քպականների գիտակցությանը հասնի, որ ադրբեջանցիները հարյուր հազարներով լցվելու են Հայաստան, գրավեն իր տունը, տեղը, ունեցվածքը, ապա հազիվ թե նույն Փաշինյանին վարչապետի պաշտոնում տեսնել կամենան: Այսինքն, երբ Ալիևը նորից ու նորից Հայաստանն ադրբեջանիզացնելու մասին է հայտարարում, Փաշինյանը նեղսրտում է «կիրթ» գործընկերոջից, որ նման բացահայտ ակնարկներով նվազեցնում է իր վերարտադրվելու հնարավորությունները: Ու հիմա իբր «փոխզիջում» է գտել ու առաջարկում է, որ Ալիևը «փակի» «Արևմտյան Ադրբեջանի» թեման, փոխարենը՝ փակվի նաև Արցախի հայության՝ իր բազմահազարամյա բնօրրան վերադարձի իրավունքի հարցը:

Բայց բուն հարցն այն է, որ նախ՝ «թեմաները» համադրելի չեն, ավելին՝ դրանք ընդհանրապես տարբեր հարթություններում գտնվող հարցեր են:

Երբ ադրբեջանական կողմը խոսում է Հայաստան ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձի» հնարավորության մասին, ապա հայկական կողմից դրան համարժեք պատասխանը կարող է ու պետք է լինի Բաքվի, Գանձակի, Սումգայիթի, Դաշքեսանի և ադրբեջանական այլ բնակավայրերի հայերի վերադարձի իրավունքի մասին բարձրաձայնելը, բայց ոչ Արցախի: Արցախի հայության վերադարձի իրավունքը ոչ միայն լրիվ այլ հարթության վրա է, այլև միջազգային իրավունքի, մարդու, ժողովուրդների անկապտելի իրավունքների տեսանկյունից միանգամայն իրավաչափ է, հիմնավոր ու, Փաշինյանի սիրած բառով ասենք, լեգիտիմ: Սկզբունքորեն, ադրբեջանական վարչախումբը Արցախի հայության նկատմամբ իրականացրել է ազգային ու կրոնական հիմքով էթնիկ զտում, կոտորածի և բռնության սպառնալիքի տակ Արցախի հայությունը ենթարկվել է բռնագաղթի, հեռացել հազարամյակներով շենացրած հայրենիքից: Պատմականորեն հայկական Արցախից: Ով ինչը ինչպես ուզում է «ֆռռացնել», միևնույնն է, միջազգային իրավունքի տեսակետից դա կոչվում է ցեղասպանություն և հայրենազրկում:

Այնպես որ, Արցախի հայության վերադարձի իրավունքը անկապտելի է: Ավելին, դա ոչ մի պարագայում Փաշինյանի որոշելու հարցը չէ: Էլ ավելին, այն չի կարող փակվել զուտ այն պատճառով, ինչ է թե Արցախը աղետի մատնած ու, որոշակիորեն, իր վարած «քաղաքականությամբ» Արցախի հայաթափման ողբերգությանը հանգեցրած Նիկոլ Փաշինյանը կամ նրա որևէ կուսակից այդպիսի ցանկություն ունի: Դա՝ իր հերթին:

Սակայն Փաշինյանի հայտարարության կամ առաջարկության բուն վտանգը նաև մի փոքր այլ է: Բանն այն է, որ Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախի հայության վերադարձի իրավունքի ու Ալիևի մոգոնած «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական շանտաժի նախագծի միջև: Իսկ դա ուղիղ գծով նշանակում է, որ Փաշինյանը որոշակիորեն լեգիտիմացնում է Հայաստանը «ավտովազքով» գրավելու և ադրբեջանականացնելու, «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու ալիևյան նկրտումները:

Այս առումով դրվար է չհամաձայնել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դիտարկմանը. «Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն. նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»:

Ու այստեղ այլ հարցեր են ծագում: Օրինակ՝ այդ ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը, իբր դիրքավորվելով որպես ծայրահեղ հայրենասեր, բոցաշունչ հայտարարություններ անելով, ըստ էության, երկիրն ու ժողովրդին նետում է արկածախնդրության հորձանուտը: Ինչպե՞ս է լիում, որ Փաշինյանը շարունակաբար խոսում է խաղաղության մասին, բայց պատերազմներ, ռազմական բախումներ, գոյութենական սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար: Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանը բղավում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո կանգնում ու առանց կարմրելու ասում է, թե՝ Արցախը ադրբեջանական է, երբեք հայկական չի եղել ու էլ երբեք չի լինելու, իսկ արցախցիների վերադարձի հարցն էլ շատ վտանգավոր է: Ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանի բոլոր նման հայտարարությունների, Փաշինյանի գլխավորած իշխանության կատարած քայլերի հիմնական ու առաջին շահառուն... Ադրբեջանն ու ադրբեջանցիներն են: Սրանք հռետորական հարցեր են, քանի որ ահա արդեն 7-8 տարի է, ինչ իրական կյանքում տեսնում ենք, թե... «ինչպես է լինում»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Դպրոցում 14-ամյա տղաները վիճաբանել, հարվածել են միմյանց․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման մասին Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Դուստրը 76-ամյա հորը, ով ունի հենաշարժողական խնդիրներ, դուրս է հանել տնից․ 5 օր է՝ գիշերում է դրսում Ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն. Civilnet Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ կտեղափոխվի, օրը հայտնի է «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժած կա Ես հենց դա կարդացի՝ հունից դուրս եկա․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՀԻՄԱ․ Ե՞րբ ես հրաժարականիդ դիմումը գրում․ Վեհափառի հարցը Նիկոլին (video) #ՀԻՄԱ․«Նիկոլի վզից բռնել ու դուրս են շպրտել Հայ Առաքելական եկեղեցուց»․ Արթուր Համբարձումյան (video) 1 միլիոն 200 հազար հայ պետք է վերադառնա Ադրբեջան․ չհամարձակվե՛ք կեղծել փաստերը․ Ղևոնդյան (video) Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները Որտեղ են արտաքսելու Դոգին Զինվոր է մահացել Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ Որ համայնքում որքան արժե տոնական զարդարանքը Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին՝ ինչպես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը. Լևոն Զուրաբյան Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե եկեղեցին տապալվի. հայ ազգը կարող է հպարտանալ կաթողիկոսով, նա շատ ուժեղ մարդ է, իսկ ստերը տարածվում են քարոզչության նպատակով. գերմանացի պատմաբան Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am