Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկեղեցու դեմ ուղղված իշխանական բոյկոտն ըստ ամենայնի բազմիցս ապացուցվել է, որ սկսվել է դեռ վաղուց՝ 1-2 տարի առաջ, սակայն զարգացում ունեցել է վերջին ամիսներին։

Այս «արշավանքի» շրջանակում, օրինակ նախորդ տարի՝ մայիսին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառվում»: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել էր Սիմոնյանը՝ եկեղեցու հոգեւորականներին համեմատելով գործարարների հետ։

Ասել է թե՝ փորձում էին եկեղեցուն էլ ներքաշել հպարտ հարկատուների ցանկում՝ չիմանալով, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին որպես կրոնական կազմակերպություն ոչ միայն խոշոր հարկատու է, այլ նաեւ ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում։

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումներից տեղեկանում է, որ «Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին» 2025 թվականի երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 508-րդ հորիզոնականը՝ վճարելով 524 մլն դրամ հարկ։
Իսկ, ահա, նախորդած չորս տարիներին եկեղեցու վճարած հարկերը կազմել են.

– 2020 թվականին 378 մլն դրամ,

– 2021 թվականին 403 մլն դրամ,

– 2022 թվականին 450 մլն դրամ,

– 2023 թվականին 435 մլն դրամ։

Արձանագրենք, որ եկեղեցու վճարած հարկերն ամեն տարի ավելանում են, ոչ թե նվազում: Սակայն, սրան զուգահեռ, ավելանում են ճնշումները եկեղեցու եւ եկեղեցականների դեմ, ինչպես նաեւ պետական պարտքը»։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Որտեղ են արտաքսելու Դոգին Զինվոր է մահացել Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ Որ համայնքում որքան արժե տոնական զարդարանքը Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին՝ ինչպես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը. Լևոն Զուրաբյան Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե եկեղեցին տապալվի. հայ ազգը կարող է հպարտանալ կաթողիկոսով, նա շատ ուժեղ մարդ է, իսկ ստերը տարածվում են քարոզչության նպատակով. գերմանացի պատմաբան Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում 48-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը Ովքեր դեմ են իշխանության ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում՝ Վահագն Չախալյանի նկատմամբ․ Դանիելյան Պայքարի Ջահակիրները Ո՞ր քաղաքական գործիչներն ունեն ամենաշատ ճանաչելիություն Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու․ Հովհաննես Ավետիսյան «Հայաքվե»-ն պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. ում հետ կհամագործակցեն. «Ժողովուրդ» Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ» Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են․ «Հրապարակ» Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում Արցախի թեմի առաջնորդը պարզերես լինելու ուղիներ է փնտրում Պարտադրում են քեֆերի մասնակցել․ «Հրապարակ» Նոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել ԿԿՀ նախագահի ժ/պ-ն Կարապետյանը պատանդ է․ 1 միլիոն դոլար գրավի առաջարկը դատարանը մերժել է․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am