Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ»

«Պոլիտիկ» կայքի խմբագիր Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել դատախազություն հանցագործության մասին` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի` «Armtimes.com» յութուբյան ալիքին տված հարցազրույցում արած հայտարարությունների հիման վրա:

Բորիս Մուրազին համոզված է, որ Ստեփանյանի խոսքում հիշատակված են պաշտոնատար անձանց կողմից իրականացված ինչ -ինչ գործողություններ, որոնք «առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 441-րդ հոդվածի 1-ին մասով արգելված արարքների հատկանիշներ»: Խոսքը վերաբերում է Եկեղեցու եւ մասնավորապես` կաթողիկոսի ու մյուս հոգեւորականների դեմ ձեռնարկված քայլերին:

Այսպես, հարցազրույցում Լիլիթ Ստեփանյանն ասել է.

«(…) Ես կարծում եմ` էս մարդիկ, եթե այսքան բարոյականության նշույլ ունեն, այս երկու եղբայրները և իրենց էդ փոքր խմբակը, եթե երբևէ լրջություն են ունեցել կամ պատասխանատվության զգացում ունեն այն վեղարի, այն սքեմի, այն խաչի, որը կրում են և այն աղոթքի, որը երբեմն սխալներով փորձում են արտաբերել, էս ամեն ինչի կամ, չգիտեմ, եթե իհարկե հավատում են Աստծո գոյությանը, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ այս մարդիկ առհասարակ հավատում են Աստծո գոյությանը, որովհետև նրանք փաստորեն Աստծո տունը վերածել են, չգիտեմ, ամեն ինչի, բացի հոգևոր ծառայությունների կենտրոնից, այն վայրից, որտեղ մարդը պետք է գնա, իր հոգևոր քաղցը պետք է հագեցնի: Իրենք պետք է ինքնակամ հեռանան, որովհետև ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կա էն ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառից բուն իմաստով իրենց խորտակելու են և ավելի լավ է իրենք նամուսով, թասիբով թողնեն հեռանան այսքանից հետո, որպիսի որոշակի գործողությունների արդյունքում, ցավով եմ նշում` հանկարծ Հայ Եկեղեցին` մեր սրբություն սրբոցը, մեր ինքնության հենասյունը որևէ վնաս չկրի: (հարցազրուցավար)

— Ի՞նչ տվյալների և ի՞նչ փաստերի մասին է խոսքը, տիկին Ստեփանյան:

— Դե գիտեք ինֆորմացիաներ կան, փաստեր կան, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը երկրի թիվ մեկը ամբիոնից ասում է, որ ինքը գիտի, որ օրինակ հոգևորականներից շատերը պիղծ են, որ հոգևորականներից շատերը սրբապիղծ են, որ հոգևորականներից ոմանք թաթախված են ամենատարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որ, օրինակ, որոշ հոգևորականներ…

— Սեռական մոլագարներ են…

— Սեռական մոլագարներ են, ԿԳԲ-ի ագենտներ են: Ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, այս ամեն ինչը արտաբերելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի սեղանին հատուկ ծառայությունները, ըստ երևույթին, դրել են բավականին մեծ թղթապանակ, որից վարչապետը կարծում եմ շատ մեծ դժվարությամբ ֆիլտրում է` ինչը ասել հանրությանը, ինչը պարզապես թողնել պատմությանը կամ պարզապես թողնել այդ թղթապանկի շրջանակներում, որովհետև չի բացառվում, որ եթե ամբողջ ինֆորմացիան վարչապետը, օրինակ, հայտնի հանրությանը, գուցե հանրությանը այլևս որևէ մեկը չկարողանա պահել, այլևս հանրության գործունեությունը կամ հանրության շարժումը լինի անկառավերլի, որը կգա կսրբի իր ճանապարհին ամեն ինչ, բայց ես կարծում եմ, որ Կաթողիկոսը այլ քաղաքականություն է որդեգրել: Էստեղ երկու հարց է առաջ գալիս` կաթողիկոսը չի՞ ուզում հեռանալ, թե չի՞ կարող հեռանալ (…)»:

Այս հայտարարություններից, ըստ Մուրազիի բխում է այն, որ «առանց համապատասխան լիազորությունների առկայության ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչները կատարել են գործողություններ, որոնք խաթարել են ազգային անվտանգության մարմինների բնականոն և օրիանական գործունեությունը` հանգեցնելով առերևույթ հանցանքի»: Ինչպես նաեւ խախտել են անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը` «անձանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս հասցրել, ինչն արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանված հանցանքի հանցակազմի պարտադիր հատկանիշ է»:

«Այս պարագայում ազգային ավտանգության մարմինները և վարչապետն ի պաշտոնե իրենց լիազորություններին չառնչվող գործառույթներ կատարելով առերևույթ հստակ նպատակամղվածություն են ունեցել հավաքելու և օգտագործելու նման տեղեկատվությունը` պայմանավորված Հայստանի Հանրապետությունում վարչապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավար կամ բարձրաստիճան դիրք զբաղեցնող անձանց միջև առկա բարձր լարվածությունը», գրված է դատախազություն ներկայացված հաղորդումի մեջ, որն ավարտված է այսպես.
«Խնդրում եմ Նախաձեռնել քրեական վարույթ և վերը նշված առերևույթ հանցանքի դեպքով պատասխանատու անձանց ենթարկել քրեական պատասխանատվության՝ պաշտոնատար անձանց կողմից անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու համար, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին»:

Ամբողջական հոդվածը «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am