Թուրքիայում տղամարդը վազել է բեմ՝ Էրդողանին գրկելու համար
Թուրքիայում տղամարդը վազելով բեմ է բարձրացել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ, որպեսզի գրկի նրան։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը՝ միջադեպից հրապարակելով տեսանյութ։ Էրդողանի թիկնապահները հեռացրել են տղամարդուն պետության ղեկավարից։ Տղամարդը ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ պարզապես ցանկացել է գրկել նախագահին։ /
