Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն

Հայաստանում Գերմանիայի դեսպանատան իրականացրած միջոցառումների արդյունքում զգալիորեն կրճատվել է Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար սպասելու ժամանակը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։

Վարչապետ Փաշինյանն ասել էր, որ Բեռլինում իր ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ հաջորդ տարվանից Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար Հայաստանում հերթեր այլևս չեն լինի։

«Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ նորություններ են սպասվում ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացում, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից պատասխանել են. «Համաձայն Շենգենյան վիզայի կանոնների և կարգավորումների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը Հայաստանում վերջին ամիսներին անընդհատ աշխատել է համապարփակ մոտեցմամբ՝ վիզայի համար դիմող հայերի սպասարկումը բարելավելու համար: Այդ աշխատանքը ներառում էր այն որոշումը, որ 2025 թվականի հուլիսից վիզայի դիմումները պետք է ներկայացվեն արտաքին ծառայություն մատուցող TLS Contact-ին, մինչդեռ վիզայի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնում է դեսպանատունը։

Զուգահեռաբար, դեսպանատունը թարմացրել է իր տեղեկատվական համակարգը՝ պոտենցիալ դիմողներին վիզայի պահանջների մասին ավելի հարմարավետ ձևով տեղեկացնելու համար։Այս միջոցառումները հանգեցրել են նրան, որ դիմում ներկայացնելու սպասման ժամանակը զգալիորեն կրճատվել է: Դեսպանատունը հանրությանը կտեղեկացնի այս հարցում ապագա զարգացումների մասին»։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է ՌԴ ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 130 չվերթ. «Զվարթնոցը» փոփոխել է մի շարք չվերթների ժամանակացույցը Ահա թանկարժեք գույքի նկարները. Նորայր Փանոսյանն արձագանքել է կառավարության նիստում դատախազի հայտարարություններին Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում պшյթուցիկ կամ վտանգավոր իր չի հայտնաբերվել․ ՆԳՆ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, որը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները․ Զախարովա Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը Մեսսին կմասնակցի իր 21 մետրանոց արձանի բացման արարողությանը՝ Կալկաթայում Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին 2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Գեղհովիտ բնակավայրում բшխվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրшվորներ Բաքվում սկսվել է օկnւպացված Ստեփանակերտում իբր ահաբեկչակшն հարձակում պլանավորած Կարեն Ավանեսյանի դատավարությունը Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է. Hetq.am Սամվել Կարապետյանի դեպքում որևէ ձևով՝ դատարաններում իրավունքը չի գործում, իրավական փաստարկները չեն գնահատվում, արդարադատություն չի իրականացվում․ փաստաբանական խմբի հայտարարությունը Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը. համակարգիչներ են առգրավել ԵՄ-ն աչքերը փակել է, և սրանք ինչ անեն, համակերպվելու է․ Սերժ Սարգսյան Պաշտպանների, ինչպես նաև՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ կարողացանք փոխել անարդարացի մոտեցումը. Գառնիկ Դանիելյան Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն Ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթուցիկի նմանվող կասկածելի իր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am