Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների


Վերջերս մամուլով և տարբեր անձանց կողմից դիտավորյալ շրջանառվում է անհիմն այն պնդումը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չունի կանոնադրություն։  

Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։ Դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել ՀԱՍԵ Սահմանադրության ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվել են Գարեգին Ա Վեհափառի և ավելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում։  
2009 և 2014 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովների (ԵՆԺ) ընթացքում հաստատվել են Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ), Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կանոնադրությունները, ինչպես նաև թեմական, ծխական կանոնադրությունների ուղենիշները։ Հաստատված և պատրաստի այս կանոնադրությունները գործածելի են մեր եկեղեցում, որոնց վերջնական վավերացումը պետք  է կատարվի նաև ԱԵԺ-ի կողմից։ 

Ուստի Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում։
Միևնույն ժամանակ ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի աշխատանքները խաթարված են, քանի որ նրանց ատենապետներն այժմ ապօրինաբար ազատազրկված են։ 
Ինչ վերաբերում է ԱԵԺ ժողովի գումարմանը, հարկ ենք համարում ընդգծել, որ Ամենայն Հայոց Հայրապետի ցանկությունն է եղել և է՝ յոթ տարին մեկ գումարել ԱԵԺ՝ քննարկելու համար Հայոց Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, լուծումներ տալու առկա հարցերին և նախանշելու մեր եկեղեցու գործունեության առաջնահերթությունները։ Ցավոք, այն հետաձգվեց համավարակի և արցախյան պատերազմի պատճառներով։ Հուսով ենք, որ առաջիկային Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ԱԵԺ, որը կպատասխանի և լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին։

Մայր Աթոռ

դիտվել է 149 անգամ
Լրահոս
ՌԴ ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 130 չվերթ. «Զվարթնոցը» փոփոխել է մի շարք չվերթների ժամանակացույցը Ահա թանկարժեք գույքի նկարները. Նորայր Փանոսյանն արձագանքել է կառավարության նիստում դատախազի հայտարարություններին Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում պшյթուցիկ կամ վտանգավոր իր չի հայտնաբերվել․ ՆԳՆ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, որը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները․ Զախարովա Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը Մեսսին կմասնակցի իր 21 մետրանոց արձանի բացման արարողությանը՝ Կալկաթայում Մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախի հարցը լուծվի դրականորեն, իսկ ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին 2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Գեղհովիտ բնակավայրում բшխվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրшվորներ Բաքվում սկսվել է օկnւպացված Ստեփանակերտում իբր ահաբեկչակшն հարձակում պլանավորած Կարեն Ավանեսյանի դատավարությունը Պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է. Hetq.am Սամվել Կարապետյանի դեպքում որևէ ձևով՝ դատարաններում իրավունքը չի գործում, իրավական փաստարկները չեն գնահատվում, արդարադատություն չի իրականացվում․ փաստաբանական խմբի հայտարարությունը Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է խուզարկությունը. համակարգիչներ են առգրավել ԵՄ-ն աչքերը փակել է, և սրանք ինչ անեն, համակերպվելու է․ Սերժ Սարգսյան Պաշտպանների, ինչպես նաև՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ կարողացանք փոխել անարդարացի մոտեցումը. Գառնիկ Դանիելյան Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն Ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթուցիկի նմանվող կասկածելի իր կա Թույլատրվել է Միքայել արքեպիսկոպոսի տեղափոխումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն․ նա կվիրահատվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am