Պուտինը երևի նայում ու ժպտում է

Գերմանիայում Փաշինյանի ինքնամոռաց  ձեռքսեղմումներն ու հորինված  ժպիտների առատությունը  չօգնեց, որ ԵՄ-ն նրան ասի՝ արի ԵՄ, մենք քեզ հերթից դուրս կընդունենք։ Այդ SMS-ը չեղավ, ու նա կանգնեց կոտրած տաշտակի առաջ։ Նա ԵՄ-ից ակնկալում էր  ավելի հստակ քաղաքական ազդակ՝ ապագա անդամակցության մասին։ Բայց այդ խոստումը չեղավ։ Նա էն գլխից էլ գիտեր, որ ԵԱՏՄ- ԵՄ ընտրության իրական պահը չէ։ Գիտեր, բայց գործընթացի ղեկն իր ձեռքում էր պահում և չէր ուզում ԵՄ-ի աջակցությունը կորցնել՝ առջևում ընտրություններ են․․․ Լսենք, թե ինչ է ասում լրագրողների հետ զրույցում․ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ․․․ »։ Բա որ հասկանում ես, ինչու՞ ես հանրությանը Եվրոպա թևավորել, ինչու՞ ես Ռուսաստանի հետ «մարտի բռնվել»։  

Հասկանում է, բայց չի ուզում Եվրոպային ու իր եվրոպական խմբակին հուսախաբ անել, ասում է․ «ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ։ Բայց, մյուս կողմից, ԵՄ անդամ դառնալն է նպատակ»։ Նա Դրանով Մոսկվային ուղերձ է ում, որ  Հայաստանը չի պատրաստվում կտրուկ հեռանալ ԵԱՏՄ-ից։ Սա մի տեսակ քաղաքական ապահովագրություն է, որ Ռուսաստանը չարձագանքի կոշտ։ Նա պարզ հասկանում է, որ եթե Հայաստանը գնա ԵՄ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը անխուսափելի կլինի։ Նրա ասածի պարզ բացատրությունն է՝ այսօր չենք լքում ԵԱՏՄ-ը, որովհետև moment-ը չէ։  Այդ օրը դեռ չի եկել․ հիմա դրա համար անհրաժեշտ հիմքերը չունենք։ Բա որ չի եկել, նորից եմ բարձրաձայնում՝ ինչու՞ ես հանրությանը խառնել իրար, թե բա Եվրոպա ենք գնում։ Էլ ավելի զավեշտալի  է նրա ամփոփումը․ «Երբ մենք դիմենք, երկու տարբերակ կա՝ կա՛մ մեզ կընդունեն, կա՛մ չեն ընդունի, ընդ որում, կարող է ԵՄ-ն որոշի, որ այլևս չի ուզում ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ հասնենք այդ կետին՝ անկախ նրանից, մեզ կընդունեն ԵՄ, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք»։ Նմանություն չկա՞ երբ ասում էր՝ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք ճանաչի։

Փաշինյանը, երևի, սպասում էր, որ Եվրոպան արագ, հստակ խոստում կտա՝ «այո, Հայաստանը կարող է անդամակցել ԵՄ-ին»։ Երբ չեղավ,  նա հայտնվեց մի իրավիճակում, որտեղ դեպի ԵՄ գնալու դուռըդեռ փակ է, իսկ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները ,, փչացրել է,,։  Ստացվել է՝ ո՛չ էն կողմ, ո՛չ էս կողմ։ Քիչ առաջ կարդում էի, թե Փաշինյանի ինքնաթիռը մոտ մեկ ժամ ռուսական օդային տարածքներում պտույտներ էր գործում ու չէր կարողանում վայրէջք կատարել։ Իսկը իր վիճակն է։ Ռուսական օդում պտտվում, բայց սիրտը  ԵՄ է ուզում․․․ Պուտինը երևի նայում ու ժպտում է՝ էդպե՜ս կպտտվես Ռուսաստանի օդում․․․

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Պաշտպանների, ինչպես նաև՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ կարողացանք փոխել անարդարացի մոտեցումը. Գառնիկ Դանիելյան Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն Ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթուցիկի նմանվող կասկածելի իր կա Թույլատրվել է Միքայել արքեպիսկոպոսի տեղափոխումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն․ նա կվիրահատվի Ցանկացած գործողության պատրաստ ենք․ սպասում ենք Վեհափառին․ Սերժ Սարգսյան (video) Մեր պայքարն ու հետապնդումները՝ դրվագ առ դրվագ ռեժիմի խմբագրած գործը (video) «Այ ապուշնե՛ր, գերիները 120 հազար մարդու կյանք են փրկել»․ Նարե Սոսե (video) Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի Չփորձվե՛ք հերթական մուտիտը տարածել․ Էդուարդ Շարմազանով (video) Բաքվում կրկին շամպայն կբացեն ու կնշեն հայկական կողմի հերթական խայտառակ և քաղաքական առումով կործանարար ձախողումը Դա այլևս գաղտնիք չէ․ Սերժ Սարգսյանը՝ դատարանից (video) Որ ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա, չէիք հավատում Պուտինը երևի նայում ու ժպտում է Նիկոլն ասաց՝ վեշերներդ հավաքեք ու գնացեք․․․ Աննա Մկրտչյան (video) Ով է Մոսկվայում դիմավորել Փաշինյանին Անբարոյակա՞ն ես, թե՞ հիվանդ․ Արմեն Աշոտյան (video) Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը. Factor.am Ձերբակալություններ կլինե՞ն․ Արցախի պետնախարարի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ, Կճոյան, Միրզախանյան, մի՛ արեք այնպես, որ ձեր գերեզմանների վրա հերթ կանգնեն»․ ազատամարտիկ (video) Սրբուհի Գալյա՛ն, դու հաստատ լավ չես ապրելու․ Անժելա Թովմասյան (video) Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Փաշինյանին բողոքի ակցիայով են դիմավորել «Ինչ խայտառակ տեղեկություններ են փոխանցել ջավախահայերը Վազգեն Միրզախանյանի մասին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am