Էրդողանի վարած քաղաքականության արդյունքում երկիրը անդառնալի հետևանքներ կունենա
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը քննադատել է երկրի ներկա իշխանություններին: Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը, նա ասել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա կուսակցության վարած քաղաքականությունը կարող է մոտ ապագայում անդառնալի հետևանքներ ունենալ Թուրքիայի համար:Գյուլը շեշտել է երկրում հեղաշրջման փորձի իրականացումից հետո ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ բազմաթիվ պետական աշխատողներին գործազուրկ թողնելու փաստը և նշել, որ դա խիստ մտահոգիչ է իր համար: Գյուլը նաև հրաժարվել էր Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման 16-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելուց: Իշխանամետ մամուլը չի բացառում, որ 2019 թվականի ընտրություններում Աբդուլլահ Գյուլը կրկին կառաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար:
