Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է Հայաստանի պետական շահերը և հայ ժողովրդի ապագան վտանգելու տեսանկյունից։

Ինչպես 2019-ին «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը հիմք ստեղծեց կործանարար պատերազմի համար, այնպես էլ այսօր արված նրա հայտարարությունը ապագայում կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ նոր ոտնձգությունները լեգիտիմացնելու համար։

Չնայած դիվանագիտության և ազգային շահի տեսանկյունից վտանգավոր, անտեղյակ, անգրագետ, անզգույշ և հաճախ՝ հակասահմանադրական ու հակաօրինական հայտարարությունները այս կառավարության օրոք բազմաթիվ են, այսօր արված հայտարարությունը դրանց շարքում առավել ցայտուն է։ 

Պարզապես անհավատալի է, թե ինչ է «առաջարկում» Փաշինյանը ադրբեջանցիներին․ նա կոչ է անում նրանց հրաժարվել Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանելուց ու այնտեղ Ադրբեջանցիներ բնակեցնելուց՝ փոխարենը խոստանալով, որ հայկական կողմն էլ կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։

Դիվանագիտական կրթություն պետք չէ հասկանալու համար, որ այս երկու թեմաների միջև ոչ մի զուգահեռ լինել չի կարող՝ ոչ միջազգային իրավունքի, ոչ միջազգային ընկալման և ոչ էլ պարզ տրամաբանության տեսանկյունից։

Կան տասնյակ միջազգային կոնվենցիաներ և միջազգային իրավունքի դրույթներ, որոնք իրավունք են տալիս անգամ խորհրդային տարիներին ինքնավարություն ունեցած ժողովուրդներին վերադառնալ իրենց բնակավայրեր, որտեղից նրանք բռնի վտարվել են։ Վերադարձը՝ մինիմում։ Ինքնավարության որևէ աստիճան՝ մինիմում։ Տասնյակ միջազգային հարթակներ, համաձայնագրեր, կոնվենցիաներ և նախադեպեր իրավունք են տալիս հայ ժողովրդին ոչ միայն վերադառնալ մեծամասամբ հայերով բնակեցված նախկինում ինքնավար միավոր, այլև այդ միավորի կարգավիճակի շուրջ քննարկում ծավալել միջազգային իրավունքի շրջանակներում՝ ընդհուպ մինչև սուվերենություն։

Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն․ նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար»։

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Ցանկացած գործողության պատրաստ ենք․ սպասում ենք Վեհափառին․ Սերժ Սարգսյան (video) Մեր պայքարն ու հետապնդումները՝ դրվագ առ դրվագ ռեժիմի խմբագրած գործը (video) «Այ ապուշնե՛ր, գերիները 120 հազար մարդու կյանք են փրկել»․ Նարե Սոսե (video) Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումն իրականության հետ որևէ աղերս չունի Չփորձվե՛ք հերթական մուտիտը տարածել․ Էդուարդ Շարմազանով (video) Բաքվում կրկին շամպայն կբացեն ու կնշեն հայկական կողմի հերթական խայտառակ և քաղաքական առումով կործանարար ձախողումը Դա այլևս գաղտնիք չէ․ Սերժ Սարգսյանը՝ դատարանից (video) Որ ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա, չէիք հավատում Պուտինը երևի նայում ու ժպտում է Նիկոլն ասաց՝ վեշերներդ հավաքեք ու գնացեք․․․ Աննա Մկրտչյան (video) Ով է Մոսկվայում դիմավորել Փաշինյանին Անբարոյակա՞ն ես, թե՞ հիվանդ․ Արմեն Աշոտյան (video) Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը. Factor.am Ձերբակալություններ կլինե՞ն․ Արցախի պետնախարարի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ, Կճոյան, Միրզախանյան, մի՛ արեք այնպես, որ ձեր գերեզմանների վրա հերթ կանգնեն»․ ազատամարտիկ (video) Սրբուհի Գալյա՛ն, դու հաստատ լավ չես ապրելու․ Անժելա Թովմասյան (video) Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Փաշինյանին բողոքի ակցիայով են դիմավորել «Ինչ խայտառակ տեղեկություններ են փոխանցել ջավախահայերը Վազգեն Միրզախանյանի մասին» (video) Նիկոլ Փաշինյանն այսօր մի հայտարարություն է արել, որը սենսացիոն է. Վարդան Օսկանյան Նիկոլի ադրբեջանական «պարտնիյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի. Արմեն Հովասափյան Ի՞նչ է քննիչը նախազգուշացրել փաստաբան Ռոման Երիցյանին (video) Արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը. Անուշ Պողոսյան «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ Կապ տեսնում եմ երեկվա մեր խորհրդակցության հետ․ Արցախի ԱԺ նախագահը՝ քննչական գործողությունների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am