«Խաղաղության խորհրդի» կազմը, որը կկառավարի Գազայի հատվածը, կհայտարարվի 2026 թվականի սկզբին. խորհրդի կազմում կլինեն մի շարք երկրների ղեկավարներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք դա կանենք հաջորդ տարվա սկզբին», – ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով՝ այդ մարմինը, որի նախագահն, ինչպես սպասվում է, կլինի հենց Թրամփը, կդառնա «լեգենդար խորհուրդ»:
«Հիմնականում դրանք կլինեն ամենակարևոր պետությունների ղեկավարները: Նրանք բոլորը ցանկանում են լինել խորհրդի կազմում», – հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը՝ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնության եկան իրականացնել Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հաջորդ օրը Գազայի հատվածում ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը։ Ինչպես հաղորդել է Axios լրատվական հարթակը, Թրամփը նախատեսում է Գազայի հատվածում կարգավորման երկրորդ փուլի մեկնարկի մասին հայտարարել մինչև դեկտեմբերի 25-ը։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը